Բաժիններ՝

Կարեն Խաչանովը դուրս եկավ «Almaty open» մրցաշարի երրորդ շրջան

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակը տոնեց «Almaty open»-ում:

Ղազախստանի Ալմաթի քաղաքում ընթացող մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Կարեն Խաչանովը մրցեց Ֆինլանդիան ներկայացնող Օտտո Վիրտանենի հետ:

Մոտ 1,5 ժամ ձգված մրցախաղում Խաչանովն առավելության հասավ երկու սեթում` 7:6, 7:6 հաշվով:Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 26-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում:

Նա Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է:

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում, իսկ 2022-ին նա հասավ US Open-ի կիսաեզրափակիչ: 2023 թվականին էլ Խաչանովը դուրս մնաց AusOpen-ի կիսաեզրափակչից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս