Դեպքից մոտ 2 ամիս անց պարզ չէ՝ հակառակո՞րդն է սպանել, թե՞ ոչ. ՊՆ-ին հանձնարարված է հիշեցնել Փաշինյանի առաջարկը Ալիևին

Հունիսի 14-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում մահացած հայտնաբերված պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի մահվան հանգամանքները մոտ երկու ամիս անցդեռ պարզված չեն:

«Մահվան էական հանգամանքները դեռ պարզված չեն։ Նշանակվել են փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռ չեն ստացվել»,-168.am-ի հետ զրույցում նշեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Նշենք, որ հունիսի 15-ին ՀՀ քննչական կոմիտեն էր հաղորդագրություն տարածել, որով հայտնում էր.

«2024թ. հունիսի 14-ին ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային գնդակային վիրավորումով:

Կարդացեք նաև

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվել են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի և դիակի զննություն:

Քրեական վարույթով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ»:

Այսինքն, քրեական վարույթը սպանության հատկանիշներով է: Եվ մոտ երկու ամիս անցդեռ պարզ չէ՝պայմանագրային զինծառայողը սպանվել է հակառակորդի՞, թե՞ ոչ հակառակորդի կրակից:

Հավելենք, որ վերը նշված դեպքին նախորդել էր Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանի Գյունուտ գյուղի ուղղությամբ:Բացի այս, այդ օրերինԱդրբեջանի ՊՆ-ն Հայաստանի զինված ուժերին նախիջևանյան թևում հրադադարի ռեժիմը խախտելու համար մեղադրող հաղորդագրություններ էր տարածում:

Նմանօրինակ հաղորդագրություն Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը տարածել է նաև այսօր, ինչը ՀՀ ՊՆ-ն համարել է իրականությանը չհամապատասխանող:

Եվ այս համատեքստում վերջին շրջանում որդեգրած քաղաքականության համաձայն, մեր երկրի պաշտպանական գերատեսչությունը հիշեցրել է նաև Նիկոլ Փաշինյանի կամ ինչպես իրենք են սիրում նշել՝ «ՀՀ վարչապետի աշխատակազմի»՝ հրադադարիռեժիմիխախտմանդեպքերիկամայդմասինտեղեկություններիհետաքննությանՀայաստան-Ադրբեջանհամատեղմեխանիզմստեղծելու մասին առաջարկը: Գուցե սա քաղաքական կամ դիվանագիտական ճկունություն ցուցադրելու փորձ է, որին մասնակից է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը, բայց արդյո՞ք հաշվի առնվել է սցենարը, եթե հանկարծ Ադրբեջանը համաձայնի, թե՞ «ստավկան» դրված է նրա չհամաձայնության վրա:

Ինչ նպատակ էլ, որ սա հետապնդի, գործող իշխանությունների օրոք Ադրբեջանի հետ ցանկացած երկկողմ պայմանավորվածություն իր ռիսկերն ունի, և հաստատ Հայաստանը հաղթող դուրս չի գալու դրանից, հատկապես երբ ունենք դեպքեր, երբ մեր երկրի իշխանություններն ունակ են սադրանքի դեպքում շտապել և մեղադրել սեփական զինծառայողին և դիրքապահին՝ դրանով կաշկանդվածություն հաղորդելով նրան և հրադադարի խախտողի անուն հանել, որը կարող է Ադրբեջանը ի շահ իրեն օգտագործել: Ադրբեջանի պարագայում նման ոչ մի փաստ չունենք:

Հիշեցնենք, որ իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չեզոքացրեց ՀՀ նախկին իշխանությունների կողմից ձեռք բերված ԵԱՀԿ հետաքննության մեխանիզների ներդրման Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, իսկ նման առաջարկներ եղել են նաև Ապրիլյան պատերազմից առաջ, պարզապես 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմին հաջողվել էր փաստաթղթավորել դրանք:

168.am-ը մանրամասն ներկայացրել էր հրադադարի ռեժիմի պահպանման մեթոդների և հետաքննության մեխանիզմների ռեվոլյուցիան՝ նախկին իշխանություններից մինչև Փաշինյանի իշխանության տարբեր ժամանակահատվածներ ընդգրկող:

Տեսանյութեր

Լրահոս