ՀՀ պաշտպանության նախարարությունը փորձում է պարզել Ադրբեջանի տարած տեսանյութի «ծագումը»: Մի բան հստակ է՝ ադրբեջանական կողմն աղավաղվում է իրականությունը և փորձում էսկալացիայի հիմքեր ստեղծել:
Հունիսի 14-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում մահացած հայտնաբերված պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի մահվան հանգամանքները մոտ երկու ամիս անցդեռ պարզված չեն:
Ադրբեջանը, կարծում եմ, հրադադարի ռեժիմի խախտումներով, դրանում հայկական կողմին ուղղված մեղադրանքներով, փորձում է «հիշեցնել» Հայաստանին ստանձնած պարտավորությունների մասին, որն այս փուլում ենթադրում է հաջորդիվ 4 գյուղերի հանձնում: Խոսքը Տիգրանաշեն (Արարատի մարզ), Սոֆուլու, Բարխուդարլու և Վերին Ոսկեպար (Տավուշ) գյուղերի մասին է: Ադրբեջանը գտնում է, որ պետք է շտապի, քանի դեռ Հայաստանում որևէ քաղաքական փոփոխություն տեղի չի ունեցել և իր պլանները հարթ ձևով ընթանում են: Փաշինյանական իշխանությունը դրա համար պարարտ հող է նախապատրաստում և, բնականաբար, Ադրբեջանն անընդհատ շտապեցնելու է՝ հասնելու իր հիմնական նպատակին: