Ազգային ժողովում 2024թ. կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը չի շրջանցել խաղաղության օրակարգը, և հերթական անգամ պնդել է, որ բանակը չի կարող դիտարկվել անվտանգության ապահովման առաջնային գործոն՝ ասելով՝ եթե այդպես են մտածում՝ ուրեմն չգիտեն, թե ինչ ասել է անվտանգություն, քանի որ այն բոլորովին այլ բան է, որը ներառում է նաև բանակը, բայց որը միայն բանակը չէ: Ըստ նրա՝ եթե անվտանգություն ասելիս հասկանում են միայն բանակ, նշանակում է՝ անվտանգություն չունենք:
Մի քանի օր է՝ Ադրբեջանը օրը մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածում և հայկական զինված ուժերին մեղադրում սահմանագոտու հարավարևելյան և արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու համար. չի բացառվում, որ հետո ադրբեջանական ապատեղեկատվությունը ներառի նաև սահմանագոտու այլ հատվածներ:
Հունիսի 14-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում մահացած հայտնաբերված պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի մահվան հանգամանքները մոտ երկու ամիս անցդեռ պարզված չեն:
Հունիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում է. «Հունիսի 14-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»: