Ալիևը մեկնել է Լոնդոն՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Լոնդոն։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա մասնակցելու է հուլիսի 17-ից 20-ը նախանշված Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին։
Հիշեցնենք՝ Ալիևը հրաժարվել էր մասնակցել Եվրոպական քաղաքական համայնքի նախորդ գագաթնաժողովին, որն անցկացվել էր 2023 թվականի հոկտեմբերին իսպանական Գրանադայում կայացած։
Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը նույնպես աշխատանքային այցով մեկնել է Լոնդոն՝ գագաթնաժողովին մասնակցելու։
Հայտնի է նաև, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի մասնակցելու գագաթնաժողովին։