ՄԱԿ-ում հանդիպել են ՌԴ-ի և Իրանի ԱԳ նախարարները. հայտնի է՝ ինչ է քննարկվել

Հուլիսի 16-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ առավել արդար, ժողովրդավարական և կայուն աշխարհակարգի ստեղծման շահերից ելնելով բազմակողմ համագործակցության շուրջ բաց բանավեճի շրջանակում, տեղի է ունեցել հանդիպում Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Քննարկվել է պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը՝ շեշտը դնելով տարածաշրջանում լարվածության հետագա սրումը կանխելու և առկա հակասությունները քաղաքական և դիվանագիտական մեթոդներով լուծելու անհրաժեշտության վրա։

ԱԳՆ ղեկավարներն անդրադարձել են նաև երկկողմ օրակարգային մի շարք ընթացիկ հարցերի։ Հաստատվել է Մոսկվայի և Թեհրանի մտադրությունը՝ էլ ավելի ամրապնդելու ռուս-իրանական բարեկամական հարաբերությունների ամբողջ շրջանակը՝ հասնելով համապարփակ ռազմավարական գործընկերության որակապես նոր մակարդակի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031