
«Ընդունված օրենքները Վրաստանը հեռացնում են իր ժողովրդավարական ուղուց». Միլլեր

«Վրացական կառավարության գործողությունները հիմնովին փոխել են հարաբերությունները ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև եվրոպական երկրների հետ», – մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք շարունակում ենք աջակցել վրաց ժողովրդի եվրաատլանտյան ձգտումներին, սակայն, ինչպես տեսնում ենք, Վրաստանի կառավարությունը շրջվել է թիկունքով և ընտրել այլ ճանապարհ։ Մենք տեսանք, որ Վրաստանի կառավարությունն ընդունեց օրենքներ, որոնք Վրաստանին հեռացնում են իր ժողովրդավարական ճանապարհից», – հավելել է նա։