Բաժիններ՝

Բայդենը հայտնել է՝ որ դեպքում դուրս կգա ընտրապայքարից

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկներն ասեն, որ նա առողջական լուրջ խնդիր ունի։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարն ասել է BET News-ին տված հարցազրույցում։

«Եթե ինձ մոտ առողջական որևէ խնդիր առաջանա, եթե ինչ-որ մեկը՝ բժիշկները գան և ասեն՝ դուք ունեք այս խնդիրը, այն խնդիրը…», – նշել Բայդենը։

Նա նաև ասել է, որ պատրաստ չէ դուրս գալ ընտրապայքարից։

«Երբ ես ի սկզբանե առաջադրել էի թեկնածությունս, գուցե կհիշեք, ասել էի, որ լինելու եմ անցումային թեկնածու։ Ինձ թվում էր, որ կարող եմ հեռանալ այս ամենից, հանձնել սա մեկ ուրիշին։ Սակայն ես չէի ակնկալում, որ այսքան մեծ պառակտում կլինի», – ասել է ԱՄՆ նախագահը։

Հունիսին նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանավեճում անհաջող ներկայանալուց հետո Բայդենի տարիքը դարձել է քննարկումների առարկա։ Բազմաթիվ դոնորներ, ինչպես նաև Բայդենի կուսակից դեմոկրատներ կոչ են արել, որ նա հրաժարվի ընտրապայքարից։ Սակայն, ըստ Բայդենի, իր տարիքը կարող է առավելություն լինել։

«Անկեղծ ասած, կարծում եմ, որ միակ բանը, որին տարիքը հանգեցնում է, մի փոքր իմաստությունն է․․․․ Անելիք շատ կա, և ես դեռ հակված չեմ հեռանալ այս ամենից», – հավելել է ԱՄՆ նախագահը։

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 5-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս