
Սալյամիով աղցան

Բաղադրիչները՝
- 150 գ սալյամի
- 2-ական քաղցր պղպեղ՝ կանաչ ու կարմիր
- 2 փոքր գլուխ սոխ
- 2 պճեղ սխտոր
- 4 ճ.գ. մայոնեզ
- 1 փունջ կանաչ սոխ
- աղացած կարմիր պղպեղ
Պատրաստման եղանակը
Քաղցր պղպեղները մաքրեք սերմերից, պտղամիսը բարակ տաշեղների ձևով կտրատեք:
Գլուխ սոխը բարակ օղակների ձևով կտրատեք:
Սալյամին տաշեղաձև կտրատեք:
Պատրաստի բաղադրիչները լցրեք աղցանամանի մեջ:
Սխտորը ճզմեք, ավելացրեք աղցանին:
Աղցանը համեմեք մայոնեզով, պղպեղ արեք, խառնեք:
Մատուցելիս աղցանի վրա լցրեք օղակաձև կտրտած կանաչ սոխը: