Իրանի զգայունությունը ՀՀ սահմանների վերաբերյալ կպահպանվի․ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ուշագրավ ուղերձը հայ ժողովրդին

Իրանի նախագահի ու արտգործնախարարի ողբերգական մահվան կապակցությամբ իրանական կողմին ցավակցելու նպատակով Թեհրան մեկնած Նիկոլ Փաշինյանին ուշագրավ ուղերձներ է փոխանցել Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեին։

ՀՀ կառավարության մամուլի հաղորդագրության փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը Թեհրանում ցավակցություն է հայտնել ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի, Արտաքին գործերի նախարար Ամիր Հոսեյն Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց զոհվելու կապակցությամբ՝ նշելով, որ ԻԻՀ նախագահի և ԱԳ նախարարի հետ շփումներից ունի ջերմ հիշողություններ։

«Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Հայաստանը և Իրանը կշարունակեն ջերմ ու բարեկամական հարաբերությունների զարգացմանը և ընդլայնմանն ուղղված քայլերը` ի նպաստ երկու պետությունների և ժողովուրդների առաջընթացի»,- ասված է հայկական կողմի տարածած հաղորդագրությունում։

Իրանական Irna-ն ներկայացրել է հանդիպման մասին իրանական կողմի հաղորդագրությունը, մասնավորապես նշելով Սեյեդ Ալի Խամենեիի խոսքերը․

Կարդացեք նաև

«Մեր հանգուցյալ նախագահը շատ զգայուն էր Հայաստանի հետ կապված սահմանային խնդիրների և դրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, և այդ զգայունությունն ու հոգատարությունը դեռ պետք է արտացոլվի։ Դա հաշվի առնելով՝ մենք պետք է կարողանանք ապահովել մեր շահերը։ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ունեն հակառակորդներ, ուստի երկու երկրների հետ կապված հարցերը պետք է զգուշավորությամբ իրագործվեն»։

Խամենեին նաև մատնանշել է Իրանի և Հայաստանի պատմաաշխարհագրական ընդհանրություններն ու ընդհանուր շահերը՝ ասելով. «Հայաստանի հետ հարաբերություններն ընդլայնելու Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը պետք է շարունակել պարոն Մոխբերի առաջնորդությամբ»։

Ուշագրավ է, որ Խամենեիի այս խոսքերից, որոնք նույնիսկ բարդ է թերագնահատել Հայաստանի համար աշխարհաքաղաքական և ռեգիոնալ ամենածանր ժամանակահատվածում, հաշվի առնելով ՀՀ դաշնակիցների բացակայությունը, որևէ մեկը տեղ չի գտել ՀՀ իշխանությունների տարածած հաղորդագրությունում։

Փաշինյանը, ՀՀ կառավարության փոխանցմամբ, հանդիպել է նաև ԻԻՀ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոխամմադ Մոխբերի հետ։

Նկատենք, որ սրանով, ըստ էության, Իրանի համար այս ծանր հանգրվանին և անկայուն ժամանակաշրջանում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին վերահաստատել է Իրանի Իսլամական Հանրապետության կայուն դիրքորոշումը ՀՀ սահմանների, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ, ևս մեկ անգամ ընդգծելով, որ այդ դիրքորոշումն անձնավորված չէ, պայմանավորված չէ ոչ ԻԻՀ զոհված նախագահ Իբրահիմ Ռաիսիի, և ոչ էլ արտգործնախարար Ամիր Հոսեյն Աբդոլլահիանի  անձով, այլ պետական և ռազմավարական դիրքորոշում է։

Սրանով, ըստ էության, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը փարատում է նաև այս օրերին հայ ժողովրդի շրջանում առկա խորը մտահոգություններն այն զարգացումներից, որոնք եղան օրերս նախագահական ուղղաթիռի կործանմամբ,  և այն զարգացումներից, որոնք դեռ հնարավոր են հարևան և բարեկամ իսլամական հանրապետությունում։

Չէ՞ որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայիս առաջնորդությամբ եղել է 44-օրյա պատերազմից հետո  ՀՀ միակ դաշնակիցը, որը ՀՀ անվտանգությունը հայտարարել է սեփական անվտանգություն, աջակցություն հայտնել ՀՀ սահմանների, տարածքային ամբողջականության անխախտելիությանը, չնայած հանգամանքին, որ ՀՀ իշխանությունները ակտիվ շփումներ են նախաձեռնել Արևմուտքի հետ, ավելին՝ ՀՀ-ում՝ Իրանի հարևանությամբ, ներկայություն տրամադրել Արևմուտքին եվրոդիտորդների տեսքով։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ուղեկցությամբ ԻԻՀ է մեկնել աշխատանքային այցով, որտեղ կմասնակցի ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռաիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի և ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը: Ռուսաստանուրքիայի փոխնախագահ Ջևդետ Յըլմազը, ինչպես նաև շուրջ 50 այլ երկրներից պատվիրակություններ։

Տեսանյութեր

Լրահոս