Որպես Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն – ՔԻՀԿ / ACPR իրավապաշտպան հասարակական կազմակերպության անդամ մասնակցել եմ դատական նիստին, որի բովանդակության վերաբերյալ պարտավորվել եմ պահպանել գաղտնիությունը։
G7-ի երկրներն են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Կանադան, Իտալիան, Գերմանիան, Ֆրանսիան։
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով (ՆՏՆԺՀ), սակայն գրեթե 4 անգամ գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը:
Շոն Մըրֆին հավելել է, որ շատ պարզ է, որ ադրբեջանական պաշտոնյաների խոսքերը ճիշտ են ընկալվել Լեռնային Ղարաբաղի ողջ էթնիկ հայերի կողմից։ Նրանք հասկացել են, որ այդ սպառնալիքները ոչ թե ուղղված են միայն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին, այլ առաջին հերթին հենց իրենց։
Հանձնաժողովները պարզապես արձանագրել են, որ իրենք Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցող ֆորմատ չեն: Այդ պայմանագիրը բանակցվում է այլ ֆորմատով եւ ունենալու է ավելի բարձր կարգավիճակ, նրա ուժի մեջ մտնելուց հետո, եթե պարզվի, որ Կանոնակարգը հակասություն ունի ավելի բարձր իրավական նշանակության փաստաթղթի հետ, այն պետք է համապատասխանեցվի դրան, որովհետեւ կրկնենք՝ Խաղաղության պայմանագրի կարգավիճակը շատ ավելի բարձր է: Ալմա-Աթայի հռչակագիրը հիմնարար է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար, եւ այն որպես բազային սկզբունք արդեն իսկ համաձայնեցված է բարձրագույն մակարդակում:
Այցի շրջանակներում նախատեսվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը:
Ռուբեն Մելիքյանը տեղեկացնում է, որ Հայաստանում հավատարմագրված դեսպաններին հինգ իրավապաշտպանների դիմումին ի պատասխան՝ ստացել են մի քանի արձագանքներ։
ԱԶԱՏՈՒԹՅՈ՛ՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ. Քաղաքացիական նախաձեռնության ակցիան
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Հայտարարության մեջ նաև ասված է, որ G7-ի երկրները մտադիր են ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը (ՀՕՊ) և մեծացնել անվտանգության ոլորտում Կիևին ցույց տրվող օգնությունը։
«Ես Բաղանիսում անվտանգ եմ ապրել, ունեմ 3 անչափահաս երեխա, իմ նպատակն է, որ իմ երեխաներն էլ Բաղանիսում անվտանգ ապրեն, մենք այլ նկրտումներ չունենք»,- ընդգծեց Ն. Սահակյանը։
Ադրբեջանի ռազմաօդային և ռազմածովային ուժերը համատեղ վարժանքներ են իրականացնել։
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման մասին հանրությանը հայտնի են կցկտուր ու միակողմանի տեղեկություններ, որոնք տարածվել են նախաքննության սկզբնական փուլում, վարույթն իրականացնող մարմնի կողմից։
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը պարզաբանող հայտարարություն է տարածել, որի մեջ նշվում է, որ իրականությանը չեն համապատասխանում և կեղծ են մամուլում տարածվող տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են:
Արդեն 1 ժամից ավելի է՝ Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 22-ին կժամանի Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու։ Այս մասին հայտնում է Կրեմլը։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 26-ին բանակցություններ կվարեն Բեռլինում։
Էրդողանը խորհրդարանում ելույթի ժամանակ նշել էր, որ Պաղեստինի ղեկավարությունից հյուր է լինելու Թուրքիայում, սակայն չէր հստակեցրել, թե խոսքն ում մասին է։
Թուրքիայի արտգործնախարարությունը Իրան-Իսրայել լարվածության վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ։
ԱՄՆ պետքարտուղարը նաև նշել է, որ G7-ի երկրները կիսում են Իրանին պատասխանատվության ենթարկելու հանձնառությունը և դատապարտում են ապրիլի 13-ին Թեհրանի հարձակումն Իրանի վրա, որը, նրա խոսքով, «աննախադեպ էր իր ծավալով և մասշտաբով»։
Ճիշտ չէ, որ հայերը լքել են Արցախը ռուս խաղաղապահների անգործության հետևանքով. Լավրով
Դեպքի վայր ժամանած կառավարական հատուկ ստորաբաժանումը հետ է մղել ահաբեկիչներին, որոնք նահանջել են Սիրիական անապատի խորքը։ Վիրավոր զինվորներն ու աշխարհազորայինները տեղափոխվել են հիվանդանոց:
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ռազմավիրական ճանապարհը Վլադիկավկազից Գլխավոր կովկասյան լեռնաշղթայով տանում է Թբիլիսի՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Անդրկովկասի մյուս երկրների հետ։ Ռուսական հատվածում ճանապարհն անցնում է Հյուսիսային Օսիայի տարածքով։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի ազնիվ քննարկման համար Ռուսաստանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով շփումների հույս ունի։
ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանն այսօր «Տավուշ. Արտաքի՞ն, թե՞ ներքին դիմադրության շարժում» քննարկման ժամանակ ասաց, որ վատ լուր ունի իշխանությունների համար, մարդիկ շատ լավ հասկանում են, որ իշխանություններն իրենց դնում են հիմարի տեղ։
Երեկ Վազգեն Մանուկյանը նամակ էր հղել Կոնստանտին Զատուլինին
Ապօրինաբար կալանավորված բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքն այսօր հայտարարել է, որ Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։
«Ժողովրդի հետ պետք է խոսել շատ հասարակ ձևով՝ մենք մահապարտներ ենք, բայց դուք էլ պիտի գաք մեր հետևից: Եթե ժողովուրդը տեսնի, որ ձևավորվել է այդ մահապարտների էլիտան, որ նա օրակարգ ունի, որ նրա անձը զոհաբերելու պատրաստակամությունը ոչ միայն բառերով է, այլ այն նաև ցուցադրում է, ժողովուրդը կգնա նրանց հետևից: Ժողովուրդը երբեք ոտքի չի կանգնի, եթե չլինի առաջնորդություն»,- ասել է Դավիթ Անանյանը:
Ինչպես հայտնում է «Թուրիքյաի աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը»՝ (AFAD) Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Իզմիր նահանգում երկրաշարժ է գրանցվել: