
Բժշկական համալսարանը գնել է 1.5 միլիոն դրամի առնետ

Պետական գնումների armeps համակարգից տեղեկանում ենք՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը գիտական գործունեության կազմակերպման նպատակով 600 առնետ է ձեռք բերել: Մատակարարը «Սեդվարդ» ՍՊԸ-ն է, որը պարտավորվել է սպիտակ, հիվանդություններից ու վարակներից զերծ առնետներ տրամադրել:
Գնանշման հարցում գնման ընթացակարգով ապրիլի 17-ին կնքված պայմանագրի գինը 1.5 միլիոն դրամ է:
Համալսարանը տարբեր գնման ընթացակարգերով «Սեդվարդ» ՍՊԸ-ից նախկինում ևս ձեռք է բերել ուսումնական և գիտական գործունեության համար անհրաժեշտ կենդանիներ, նրանց համակցված կեր, գիտական և լաբորատոր աշխատանքների իրականացման համար այլ ապրանքներ: