«Եթե Ադրբեջանին լսենք, ապա Երևանն էլ է իրենցը. այնքան ուժեղ պետք է լինենք, որ դրանց հերն անիծենք». Միհրան Մախսուդյան

Ադրբեջանի զինվորական դատախազությունը հետախուզում է հայտարարել 18 հայի նկատմամբ՝ նրանց մեղադրելով Տավուշի մարզի Բաղանիս-Այրում գյուղում՝ «90-ականների սկզբին իբր ցեղասպանություն իրականացնելու մեջ»։

Նշվում է, թե Բաքվի դատարանի որոշմամբ՝ խափանման միջոց են ընտրել կալանավորումը, իսկ հետախուզումն ապահովելու համար փաստաթղթերն ուղարկվել են Ադրբեջանում Ինտերպոլի ազգային բյուրո և Ադրբեջանի ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչություն:

1990-ականներին Ադրբեջանի հացնագործությունները Տավուշի մարզում բոլորին է հայտնի, Ոսկեպարում, Վազաշենում ադրբեջանական կողմն առանձնակի դաժանությամբ սպանել է կանանց, երեխաների։ Վազաշենում ադրբեջանցի զինվորականները շատ դեպքերում խաղաղ բնակիչներին սպանելուց հետո, նրանց այրել են, հարազատները հողին են հանձնել նրանց մոխիրները։

168.amը պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանից հետաքրքրվեց՝ հայկական կողմը պաշտոնական մակարդակով ինչո՞ւ չի բարձրաձայնում 90-ականներին Տավուշում ադրբեջանցիների իրականացրած հանցագործությունների մասին հարցը։

Կարդացեք նաև

«Եթե ես պաշտոնի լինեմ, այդ հարցի պատասխանը շատ լավ կտամ, ես այս պահին պահեստազորի գնդապետ եմ։

Եթե մենք լսենք Ադրբեջանի հայտարարությունները, ապա Երևանն էլ է իրենցը, բայց մենք այնքան ուժեղ պետք է լինենք, ողնաշարներս այնքան ուժեղ լինի, որ դրանց հերն անիծենք, սատկացնենք»,- ասաց Մ. Մախսուդյանը՝ շեշտելով, որ արդեն եկել է դրա ժամանակը։

«Եթե մեկ անգամ սատկացնենք, կհասկանան, որ մեր հարցում շփոթվել են։

Ես չգիտեմ, թե իշխանությունն ինչ է զիջում Ադրբեջանին, բայց ոսկեպարցիները զիջելու տեղ չունեն։ Ինքս զիջման որևէ գործընթաց չեմ սկսում ու որևէ ցանկություն չկա որևէ բան զիջելու։ Նույնը ես ասում եմ մեր ամբողջ ժողովրդին՝ անկախ նրանից՝ Ոսկեպա՞րն է, թե՞ հայկական այլ գյուղ ու տարածք, հայրենիքը բոլորիս համար սուրբ է։ Այստեղ միայն Ոսկեպարի հարցը չէ, այլ մեր ամբողջ հայրենիքի»,- եզրափակեց Միհրան Մախուդյանը։

Հիշեցնենք, որ Մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանը զգուշացրել էր, թե հնարավոր է՝ մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի, եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը։

Փաշինյանը հայտարարել էր նաև, որ կարելի է հիմա դահլիճից դուրս գալ ու ասել, որ որևէ սահմանազատման և սահմանագծման հարց չի լինելու, բայց դա, ըստ նրա, անհետևանք չի մնա։

«…Դա նշանակում է՝ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո ես գիտեմ` ինչ է լինելու պատերազմի վերջում։ Երևանում, որ մի տեղ իրար տենանք, դուք ասելու եք` մենք գյուղացի ժողովուրդ էինք, այդքան ինֆորմացիա չունեինք, բա դու այդքան տեղեկություն չունեի՞ր, բա դու ի՞նչ էիր անում»,- ասել էր նա։

Տեսանյութեր

Լրահոս