«Ես չգիտեմ, թե իշխանությունն ինչ է զիջում Ադրբեջանին, բայց ոսկեպարցիները զիջելու տեղ չունեն։ Ինքս զիջման որևէ գործընթաց չեմ սկսում ու որևէ ցանկություն չկա որևէ բան զիջելու։ Նույնը ես ասում եմ մեր ամբողջ ժողովրդին՝ անկախ նրանից՝ Ոսկեպա՞րն է, թե՞ հայկական այլ գյուղ ու տարածք, հայրենիքը բոլորիս համար սուրբ է։ Այստեղ միայն Ոսկեպարի հարցը չէ, այլ մեր ամբողջ հայրենիքի»,- եզրափակեց Միհրան Մախուդյանը։