Ցանկացած հայ աշխարհի ցանկացած վայրում պետք է նիկոլենց դեմքին ասի ճշմարտությունը և իր անհամաձայնությունը հայտնի նրա վարած քաղաքականության հետ. Արմեն Աշոտյան
Ավանդաբար Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի՝ իրեն ուղղված 5 հարցի:
Քաղաքացի Գարիկ Մարդանյանը Փարիզից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին հարց է ուղղել.
«Արմե՛ն ջան, իմացի՛ր, մենք քո կողքին ենք, ե՞րբ ենք շարժվելու, ե՞րբ ենք ինչ-որ բան անելու, մենք երկիր ենք կորցնում»:
Ա. Աշոտյանը պատասխանել է.
«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ձեզ և մեր տասնյակ-հազարավոր հայրենակիցներին, լրագրողներին, քաղաքական և հասարակական գործիչներին հայտնել իմ երախտագիտությունը ձեր աջակցության և համերաշխության համար։
9 ամիս լինելով անազատության մեջ՝ խիստ սահմանափակ հնարավորություններ ունեմ ազդելու բանտախցի պատերից դուրս տեղի ունեցող գործընթացների վրա։ Սակայն, կարծում եմ, սխալված չեմ լինի, եթե կրկնեմ իմ այն մոտեցումը, որ հաջողության համար անհրաժեշտ են թարմ դեմքեր, թարմ գաղափարներ և թարմ մեթոդաբանություն։ Սպոնտան, հանպատրաստի պայքարը դատապարտված կլինի, եթե պայքարի հիմքում բերված չլինեն իմ ասած սկզբունքները։
Հնարավոր չէ մշտապես անել նույն բանը և ակնկալել այլ արդյունք։
Ի դեպ, իմ կարծիքով՝ Սփյուռքի մեր հայրենակիցներն այլ հարցերով ևս կարող են շատ օգտակար լինել պայքարին։ Նախ հարկավոր է տոտալ պրեսինգ իրականացնել Հայաստանի գործող ռեժիմի ցանկացած ներկայացուցչի վրա՝ ձեր բնակության երկրի այցերի ընթացքում։ Ցանկացած հայ աշխարհի ցանկացած վայրում պետք է նիկոլենց դեմքին ասի ճշմարտությունը և իր անհամաձայնությունը հայտնի նրա վարած քաղաքականության հետ։
Եվ երկրորդը, մոտենում են ընտրությունները թե՛ ԱՄՆ-ում, թե՛ ԵՄ-ում։ Եվ ստեղծվում է լայն հնարավորության հայազգի ընտրողների համար բարձրաձայնել մեր շահերի մասին՝ հստակ շեշտելով, որ Փաշինյանը չի ներկայացնում հայ ժողովրդի իրական կարծիքը»:
Մանրամասները՝ տեսանյութում: