Բժիշկը զգուշացրել է սովորության մասին, որն առաջացնում է քաղցկեղ և այլ վտանգավոր հիվանդություններ
Ուտեստներին շատ աղ ավելացնելու սովորությունը կարող է հանգեցնել վտանգավոր հիվանդությունների զարգացման, այդ թվում՝ քաղցկեղի, նախազգուշացրել է էնդոկրինոլոգ Նատալյա Նովիկովան: Այս սովորության հետեւանքների մասին նա խոսել է News.ru-ին տված հարցազրույցում։
Նովիկովան ընդգծել է, որ սովորաբար չափահաս մարդը օրական պետք է ուտի ոչ ավելի, քան հինգ գրամ կերակրի աղ, այլ կերպ ասած՝ մոտ մեկ թեյի գդալ։
«Քանի որ կերակրի աղը նատրիումի հիմնական աղբյուրն է, դրա ավել օգտագործումը հանգեցնում է արյան ճնշման բարձրացման, սրտի կաթվածի և ինսուլտի ռիսկի բարձրացման, էլ չեմ խոսում սովորական այտուցի մասին, քանի որ օրգանիզմում հեղուկի կուտակում է առաջանում:
Սննդին աղ ավելացնելու սովորությունը կարող է հանգեցնել ստամոքսի խոցի և նույնիսկ աղեստամոքսային տրակտի քաղցկեղի առաջացմանը»,- ըստ shantnews-ի՝ զգուշացրել է էնդոկրինոլոգը։
Ամեն օր մարդու օրգանիզմ ներթափանցող աղի 80 տոկոսը, շարունակել է Նովիկովան, թաքնված է։ Այն հանդիպում է հացի, թխվածքաբլիթների, խմորեղենի, երշիկեղենի, պանիրների, չիպսերի, պահածոների և այլ պատրաստի մթերքների մեջ։
Առողջության ռիսկերը նվազագույնի հասցնելու համար բժիշկն առաջարկել է աղը եւ համեմունքները փոխարինել այլընտրանքային առողջ մթերքներով՝ մաղադանոս, սամիթ, նեխուր, քրքում: