Բաքուն բացասաբար է արձագանքել Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների շուրջ բանակցություններ վարելու պաշտոնական Երևանի առաջարկին: Դա հետեւում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունից։
Մասնակիորեն փլուզվել է Սեդվու Սբ Նշան վանական համալիրից շուրջ կես կմ հեռավորությամբ գտնվող եռահարկ աշտարակը (13 դ.)։
Ադրբեջանը մի կողմից՝ փակել է Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը, մյուս կողմից՝ կրակում է խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, Հայաստանի սահմանամերձ գյուղերում ադրբեջանական կրակոցները նույնպես ամենօրյա բնույթ են կրում։ Իսկ այս ամենին զուգահեռ՝ ՀՀ ղեկավարությունը մշտապես հայտարարում է, որ հավատարիմ է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու իրենց օրակարգին։
Հունիսի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 27-30-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
ՌԴ Լիպեցկի մարզի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ստորաբաժանումները լքել են Լիպեցկի մարզի տարածքը։
Բալետի պարուհի Սոնա Վարդանյանն ավելի քան քսան տարի իր գեղեցիկ պարով զարդարում է ոչ միայն Հայաստանի, այլև արտերկրի հեղինակավոր բեմերը՝ գլխավոր կերպարներ կերտելով «Դոն Կիխոտ», «Սպարտակ», «Գայանե», «Ժիզել» և այլ բալետային ներկայացումներում:
Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ հանձնառությունս անձնական ջանքեր գործադրել մեր երկրների միջև հարգանքի և փոխվստահության վրա հիմնված համագործակցության ամրապնդման ու խորացման ուղղությամբ»:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն ընդգծեց, որ այն հետազոտական աշխատանքները, որոնք իրականացվել են նախորդ մի քանի ամիսների ընթացքում, բավականին խորքային ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի արտահանման խթանման ծրագրերի ռազմավարության մոտեցումների և մշակման վրա:
Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով ռուսաստանյան խաղաղապահների տեղաշարժը վերականգնված չէ, ինչը նշանակում է, որ պարենամթերքի և այլ խիստ անհրաժեշտ ապրանքների մատակարարումը մինչև հիմա ամբողջովին արգելափակված է Ադրբեջանի կողմից։ Այս մասին ասվում է Արցախի նախկին պետնախարար,մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանի տելեգրամյան կայքի գրառման մեջ։
Երեկոյան ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ «Վագներ»-ի ղեկավարը կգնա Բելառուս, իսկ քրեական գործը կկարճվի։ Երաշխիք, որ Պրիգոժինը կկարողանա դա անել, Ռուսաստանի նախագահի խոսքն է, հավելել է Պեսկովը։
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 8 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում։
Մենք հիմա ունենք ներքին և արտաքին միջնորդության սուր կարիք. ներսում՝ ներքին հաշտեցման գնալու, դրսում՝ պետական շահերը պաշտպանելու։ Երկուսն էլ այս պահին ցավալիորեն տապալում ենք։
Ծնողները կարող են օգնել դեռահասներին հաղթահարել առողջական խնդիրները և զարգացնել առողջ ապրելակերպի հմտություններ: Օրինակ ծառայեք ձեր երեխային, խրախուսեք նրան առողջ սնվել, մարզվել և բավականաչափ ժամանակ հատկացնել քնին:
Հունիսի 25-ին, ժամը 11:58-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեվան գյուղի 6–րդ փողոցի տներից մեկի մոտակայքում ճանապարհը փլուզվել է։Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
ՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ցավակցել է Կրթության նախկին նախարար Սերգո Երիցյանի մահվան կապակցությամբ:
Տունս դատարկվել էր, պատերազմում զավակ կորցրած ծնողները թող երեխա ունենան. ծնվել է կրտսեր Սամվել Պետրոսյանը
ՀՀԿ -Միացյալ Ռուսաստան միջկուսակցական կապերը զարգացման նոր փուլ են թևակոխում
Համարվում է, որ սրտամկանի ինֆարկտը «տղամարդկանց հիվանդություն» է: Եվ չնայած դա այդպես չէ, դրա համար կան մի շարք պատճառներ: Այս մասին «Газета.Ru»-ին ասել է սրտաբան Ասիյաթ Խաչիրովան։
Բարձրավան բնակավայրում կառուցվել է մոդուլային տնակ Արցախից տեղահանված բնակիչների համար
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել ՌԴ-ում ստեղծված իրավիճակի կապակցությամբ. նախօրեին «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը փորձել է զինված ապստամբություն կազմակերպել:
Հունիսի 22-ին, ժամը 20-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ ուսի շրջանի ծակած-կտրած վերքով բուժօգնության է դիմել Երևանի բնակիչ 46-ամյա մի տղամարդ:
Հայաստանի թիմը երկրորդ մեդալն է նվաճել Լեհաստանում ընթացող Եվրոպական ամառային երրորդ խաղերում: Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Այս իրադրությունը ոչ միայն իշխող ուժի քաղաքական կուրսի տապալումն էր, որը որպես հետևանք պատերազմ, մարդկային ու տարածքային մեծաթիվ կորուստների հանգեցրեց, այլ այն, որ սրանց համար, հող հանձնելը և´ հպարտություն է, և´ շեֆին քծնելու գերագույն նպատակ:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Գոլոբին՝ Պետականության օրվա առթիվ:
Արցախում հրադադարի խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին տեղեկացնում են ՌԴ ՊՆ-ից:
Փաստացի Վ.Պուտինը առանց արյան կանխեց 21-րդ դարի Ստեպան Ռազինի կամ Եմելյան Պուգաչովի ապստամբությունը՝ վերջինիս «աքսորելով» Բելառուս։
Այսօր ստեղծված իրավիճակը չի ազդի հատուկ գործողության ընթացքի վրա։
Հույները չորս տարով պետք է ընտրեն միապալատ խորհրդարանի 300 պատգամավոր։
Հունիսի 25-ին, ժամը 02:20-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Թբիլիսյան խճուղում գործող «Ախթալշին» ԲԲԸ ԱԳԼՃԿ-ի տարածքում տեղի է ունեցել փլուզում․ տուժածներ չկան։
Արցախի ԱԳ նախարարությունը մեկնաբանություն է տարածել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևի ընդունման կապակցությամբ՝ նշելով, որ սատարում է Լաչինի միջանցք և Արցախի Հանրապետություն Եվրոպայի խորհրդի փաստահավաք առաքելություն ուղարկելու, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունների անարգել մուտքն Արցախ ապահովելու ԵԽԽՎ կոչին։