Ոսկեվան գյուղում տեղի է ունեցել հողաշերտի սահք
Հունիսի 25-ին, ժամը 11:58-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեվան գյուղի 6–րդ փողոցի տներից մեկի մոտակայքում ճանապարհը փլուզվել է։Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ոսկեվան գյուղում՝ ճանապարհամերձ հատվածում, տեղի է ունեցել հողաշերտի սահք (մոտ 16 խմ, 8 մ երկարությամբ և մոտ 4 մ լայնությամբ)։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։