Ինդոնեզացի ձկնորսը պնդում է, որ ավելի քան 20 տարի «ընկերություն է անում» չորս մետր երկարությամբ կոկորդիլոսի հետ, որին անվանում է տեղական «համայնքի մաս»:
Ծառայությունից օգտվելու և բաժանորդագրությունների ցանկում փոփոխությունների համար բավարար է մի քանի վայրկյանը:
44-օրյա պատերազմի հերոս Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դավադրությունը կազմակերպվեց երկնքից ու երկրից, հատուկ դավադրություն։
ԱՄՆ-ը չի փոխել իր ռազմավարական ուժերի պատրաստությունը Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին․ Բլինքեն
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը դարձել է Հայաստանի տնտեսության կույրաղիքը։ Բոլորն աշխատում են, որ ՏՏ-ի համար լավ լինի։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 26-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Մրգավան բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն` Կոտայքի մարզի Բջնի բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը:
Հայաստանում Ռուսաստանի գիտության և մշակույթի «Ռուսական տուն» կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանում է Հարություն Կիվիրյանը, ով «Ռոսկոսմոսի» ընդհանուր տիեզերական ուսուցման ծրագրի հաջող ավարտից հետո ստացել է տիեզերագնացի վկայական: Հարություն Կիվիրյանը հունիսի 25-ին Գյումրիում հանդիպումներ է ունեցել տիեզերքով ու տիեզերագնացությամբ հետաքրքրվողների հետ։ Հարություն Կիվիրյանը կարող է դառնալ երկրորդ հայը, որը կթռչի տիեզերք․ 2023 թվականին Կիվիրյանին շնորհվել է «տիեզերագնաց-փորձարկողի» որակավորում։
Նա ներկայացվել է պրոբացիայի ծառայություն:
Ադրբեջանի Զինված ուժերի օրվա կապակցությամբ երկրի բանակի միավորումներում, կազմավորումներում ու հատուկ ռազմաուսումնական հաստատություններում մի շարք միջոցառումներ կանցկացվեն։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։
Վրթանեսյան ջան, մենք քեզ լսում, հարգում ենք, բայց որ Նիկոլն ասում ա «կադաստրի թուղթ», խի՞ մեկը չի պատասխանում
«Այնտեղի կառավարությունն էլ նորմալ չի աշխատում, այստեղինն էլ: Սպասողական վիճակը ոչ մի տեղ չի տանում՝ եղավ Փառուխը, մյուսը…,- նկատեց մեկ այլ քաղաքացի՝ հիշեցնելով,- Էդ նույն թուրքերը փախած գնում էին 90-ականներին, բայց պետք է զենք ունենաս»:
2023-ի մարտին OnePlus-ը պաշտոնապես հայտարարեց, որ ծալովի հեռախոսների շուկա կմտնի 2023-ի երրորդ եռամսյակում։ Թեև ընկերությունը ստեղծվելիք ծալովի սարքի մասին կոնկրետ մանրամասները գաղտնի է պահում, Smartprix-ի մասնագետներին բացառիկ հնարավորություն է ընձեռվել տեսնելու երկար սպասված OnePlus V Fold-ը դրա պաշտոնական անոնսից առաջ: Ոլորտի վստահելի ինսայդեր Սթիվ «OnLeaks» Հեմերշթոֆերի հետ համագործակցության շնորհիվ Smartprix-ը ստացել է մանրամասն ռենդերներ, որոնք ցույց են տալիս OnePlus V Fold-ի վառ դիզայնի տարրերը:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է, որ Սպիտակ տան վարչակազմը կապ է հաստատել Ռուսաստանի ղեկավարության հետ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ապստամբության ժամանակ։ ABC-ի եթերում ասել է Բլինքենը։
2022 թվականի ապրիլին Կառավարությունն ընդունել էր որոշում Պաշտպանության նախարարությանն ամրակցված 71 անուն անշարժ գույքն օտարելու վերաբերյալ։
Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։
Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել «մի շարք բազմակողմ ու տարածաշրջանային հարցերի շուրջ»։
«Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինի ռազմական ապստամբության փորձից հետո ՆԱՏՕ-ն կապ է հաստատել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ։ Այս մասին գրել է La Repubblica-ն։
Արցախի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է ԱՄՆ կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանությունը» խորագրով լսումների կապակցությամբ։
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին կալանավորելու, այնուհետև՝ դատարանի վճռով 4 տարի պայմանական ազատազրկման դատապարտելուց, ապա՝ դատարանի դահլիճից ազատ արձակվելուց հետո, հանրության մեջ խոսակցություն շրջանառվեց, որ զոհված զինծառայողների ծնողները դրանից հետո հետ են կանգնել իրենց պայքարից և այլևս չեն պնդելու, որ Նիկոլ Փաշինյանը պատասխանատվության ենթարկվի, քանի որ այդ զոհերի պատճառը հենց Փաշինյանն է՝ իր թիմով։
Թեհրանում դեկտեմբերի 4-7-ը կանցկացվի «Եվրասիա Էքսպո 2023» մասնագիտացված ցուցահանդեսը։ Այս մասին հաղորդում է իրանական Meher գործակալությունը։
Շնորհավորում ենք ընտանիքին որդու լույս աշխարհ գալու կապակցությամբ, իսկ փոքրիկին մաղթում խաղաղ ու անհոգ մանկություն»։
Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում ԱՄՆ Կանզաս նահանգի ներկայացուցիչները ադյուտանտ գեներալ, գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորությամբ այցելել են ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։
Փաստացի ՔՊ-ական ապագային չեն հավատում առաջին հերթին հենց իրենք՝ ՔՊ-ական իշխանություն կրողները:
Համաշխարհային սպորտի ներկայացուցիչները, Օլիմպիական խաղերի սիրահարները տոնում են «Օլիմպիական օրը»
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն։ Այս մասին հայտնել է նախարարությունը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը հունիսի 23-ից հուլիսի 9-ն անցկացնում է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է, որ աշխատանքային օրը սկսում և ավարտում է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության վերաբերյալ հարցերով։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Որպեսզի պահպանի սեփական իշխանությունը, գործող վարչակազմը ստեղծել է ներքաղաքական ծուղակ, որի հիմքում դրսի հնչող շարունակական սպառնալիքն է պատերազմ սկսելու մասին, ինչի ֆոնին էլ որևիցե ներքաղաքական ակտիվություն փորձում են պիտակավորել՝ որպես ռևանշիստական-պատերազմական։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես ընդգծել է ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունները և հույս հայտնել, որ վերջին շրջանում երկկողմ հարաբերություններում նկատվող դրական դինամիկան շարունակական կլինի: ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է նաև մուլտիլատերալիզմի դերը՝ ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու համատեքստում:
Հաստատելով, որ Իրանը ուկրաինական պատերազմի դեմ է հանդես գալիս, երկրի արտգործնախարարը ճգնաժամի քաղաքական լուծման կոչ է արել։