«Նոա»-ն պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ակումբի մամուլի ծառայությունը։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն օգոստոսի 25-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդական, ԻԻՀ ազատ գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Հոջաթոլլահ Աբդոլմալեքիի գլխավորած պատվիրակությանը։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն օգոստոսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիին:
«Այս իրավիճակում ինչպե՞ս կարելի է խոսել, որ գնանք, այնտեղ ապրենք։ Վարչապետն ինքը թող գնա, Սումգայիթում բնակվի, կարո՞ղ է գնալ, անհնարին է»,- հավելեց նա։
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ Աղավնոն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո այնտեղ շինարարական աշխատանքներ էին սկսվել։ Այս ընթացքում այնտեղ կառուցվել է 223 տուն ունեցող գյուղ։
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Րյաբկովը օգոստոսի 25-ին հայտարարել է, որ Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Հաքան Ֆիդանը այցելելու է Ռուսաստան, սակայն այցի օրվա մասին հստակ տեղեկություն այդպես էլ չի հայտնել:
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 3 բենզալցակայանի գործունեություն է դադարեցրել։ Այս մասին հայտնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։
Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռի կործանման հետաքննության արդյունքները կհրապարակվեն բոլոր անհրաժեշտ փորձաքննությունների ավարտից հետո, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել մարտական ինքնաթիռներով։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
«Օպելը» դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել գազի խողովակին և կողաշրջվել:
Վերջին մեկուկես տարվա ընթացքում սա արդեն 10-րդ անձն է, ում արգելում են մուտք գործել Հայաստան քաղաքական հայացքների պատճառով։ Ժողովրդավարությունը դրոշակ դարձրած իշխանությունները, իրենց խամաճիկ ԱԱԾ-ի օգնությամբ, ապօրինի արշավ են սկսել արտերկրում հանրահավաքների և խոսքի ազատության իրենց իրավունքն իրացնող մեր հայրենակիցների դեմ։ Նայելով «անցանկալի անձանց» ցուցակին՝ կարելի է նկատել հստակ օրինաչափություն․ այն լիովին տեղավորվում է ներկայիս դե ֆակտո իշխանությունների ապազգային, թուրքամետ, և հակառուսական ուղեգծի մեջ։
Թուրքական «ASELSAN» ռազմարդյունաբերական ընկերությունը հայտարարել է շուրջ 88 մլն դոլար արժողությամբ համաձայնագրի կնքման մասին:
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է այն տեսանյութին, որտեղ ադրբեջանցիները շտապօգնության մեքենայից հեռացնում են Արցախի զինանշանը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումը նախապատրաստվում է։ Այս մասին տեղեկացնում է «Интерфакс» գործակալությունը:
Կատարվում է նախաքննություն
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Ալավերդի քաղաքի 46-ամյա բնակչի սպանության դեպքի հանգամանքները:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի՝ Ադրբեջանի տարածքով անցնող հատվածի աշխատանքները մոտենում են ավարտին»։
Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայություն է ստացվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից մեղադրյալ Սերգեյ Արմենի Սմբատյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված տնային կալանքի 2023 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵԴ1/0625/06/23 որոշումը:
Օգոստոսի 26-ին Գաֆեսճեան քանդակների պարտեզում կիրականանա «Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը, այն իրականանում է «Մրրո» հայ ազգային արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ` 2014 թվականից:
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Հարավաֆրիկյան Հանրապետությունում BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելուց հետո օգոստոսի 25-ի առավոտյան ժամանել է Իրան և լրագրողների հետ զրույցում ընդգծել BRICS-ի կարևորությունը՝ որպես համաշխարհային կոալիցիա։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։
Սպանություն Ալավերդիում
Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արտերկրի բոլոր այն քաղաքական գործիչների, հանրային, նշանակալի դեմքերի մուտքը Հայաստան, որոնք ճանաչում են Արցախի Հանրապետությունը՝ որպես միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ինքնորոշված անկախ միավոր՝ Ադրբեջանի կազմից դուրս, գործող վարչախմբի կողմից այլևս փակվում է, սկսեցին ՀՅԴ եվրոպական կառույցների ազդեցիկ անդամներից, ապա ՌԴ հայամետ գործիչներ, հերթում մնացյալներն են, առաջնային Ֆրանսիան, ազգությունը կապ չունի։ Խնդիրը բոլորին թուրք-ազերիական օրակարգի բոլշևիկյան պարտադրումն է՝ ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում՝ Ակնայի նորաթույն ճանապարհով։ Ահա այս ծրագիրն է լուծվում։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծուները և հետագա համագործակցության քայլերը:
«Իրանի ազատ տնտեսական գոտիներ» խորագրով ցուցահանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ Հայաստանն աշխատում է նախագծի վրա, որով Հնդկաստանը Իրանի, Վրաստանի և ՀՀ-ի միջոցով կկապվի եվրոպական երկրների հետ։ Քերոբյանը տեղեկացրել է, որ Նիկոլ Փաշինյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ղեկավարում է ինքը։
Օգոստոսի 25-28-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։
«Վտանգված բնակչությանը պաշտպանելու նպատակով Արդարադատության միջազգային դատարանի կողմից սահմանված միջանկյալ միջոցն անտեսելը նույնքան մտահոգիչ, խիստ ընդգծված ազդանշան է, որքան դատական հետաքննության հետ համագործակցելուց հրաժարվելը»,- նշել է պրոֆեսոր Մենդեսը՝ մատնանշելով, որ Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները չկատարելու Ադրբեջանի որոշումը բավարար հիմք է, որպեսզի գործարկվեն ՄԱԿ-ի վաղ ահազանգման և կանխարգելման կարողությունները:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «բացարձակ սուտ» է որակել այն պնդումները, թե, իբր, Կրեմլը կարող էր մասնակից լինել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռի կործանմանը։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը։
ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, բացի Հայաստան այցից, նախատեսել է նաև Ադրբեջան այցելել, սակայն պաշտոնական Բաքուն այդ այցին համաձայնություն չի տվել։ Այս մասին հայտնել է ադրբեջանական APA գործակալությունը։
Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սեպտեմբերի 2-ին կայանալիք հանրահավաքին մասնակցության կոչեր ազդարարողների քաղաքական և ապաքաղաքական «բազմազանությունը» հույս է ներշնչում, որ այն կոչված է լինելու վերքաղաքական և վերխմբային, ասել է թե՝ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ։