«Ներկա Հայաստան կարող են մուտք գործել միայն այն ռուս և օտարազգի, հայազգի միայն գործիչները, որոնց համար Արցախն արդեն Ադրբեջան է». Դիլբարյան

Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արտերկրի բոլոր այն քաղաքական գործիչների, հանրային, նշանակալի դեմքերի մուտքը Հայաստան, որոնք ճանաչում են Արցախի Հանրապետությունը՝ որպես միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ինքնորոշված անկախ միավոր՝ Ադրբեջանի կազմից դուրս, գործող վարչախմբի կողմից այլևս փակվում է, սկսեցին ՀՅԴ եվրոպական կառույցների ազդեցիկ անդամներից, ապա ՌԴ հայամետ գործիչներ, հերթում մնացյալներն են, առաջնային Ֆրանսիան, ազգությունը կապ չունի։ Խնդիրը բոլորին թուրք-ազերիական օրակարգի բոլշևիկյան պարտադրումն է՝ ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում՝ Ակնայի նորաթույն ճանապարհով։ Ահա այս ծրագիրն է լուծվում։

Իր բոլոր հրապարակային ելույթներով Արցախը հայկական հող համարող և «Խռովահույզ Ղարաբաղ» գրքի հեղինակ Վիկտոր Կրիվոպուսկովի մուտքի արգելքը Զվարթնոց օդանավակայան պարզ դարձրեց ամեն ինչ․ ներկա Հայաստան կարող են մուտք գործել միայն այն ռուս և օտարազգի, հայազգի միայն գործիչները, որոնց համար Արցախն արդեն Ադրբեջան է, որովհետև այդպես է որոշել ՀՀ օրհներգը, զինանշանը, Անկախության հռչակագիրը, ազգային խորհրդանիշերը և արժեքները «քննական խոսույթով» վերանայող Նիկոլ Փաշինյանը»։

Տեսանյութեր

Լրահոս