Ժամանակն է՝ հասկանալու, որ Ադրբեջանի նպատակը ո՛չ խաղաղությունն է, ո՛չ համակեցությունը. Արցախի ՄԻՊ
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է այն տեսանյութին, որտեղ ադրբեջանցիները շտապօգնության մեքենայից հեռացնում են Արցախի զինանշանը:
«Ադրբեջանիի զինծառայողները կնոջը ստիպում են շտապօգնության մեքենայից հանել Արցախի զինանշանով պաստառը, իսկ մյուս քննարկումներում Ադրբեջանը բերում է դեպքեր, ինչպիսիք են Քվեբեկը կամ Կատալոնիան, որտեղ ազգային խորհրդանիշներն ազատ և լայնորեն օգտագործվում են:
Ժամանակն է հասկանալու, որ Ադրբեջանի նպատակը ո՛չ խաղաղությունն է, ո՛չ համակեցությունը»,- գրել է նա: