Արցախի հանրապետական հիվանդանոցի քիթ-կոկորդ-ականջաբան Հերմինե Զարգարյանն ասում է՝ այս օրերին հասկացել են, որ վերմակը պետք է բրդից լինի, պետք է նորմալ բանջարանոց ունենալ, հարազատի տուն պետք է այցելել լիքը սրտով, դատարկ ձեռքով, ունենալ հարմար կոշիկներ` երկար քայլելու համար, հագուստ ընտրել ոչ թե մոդայիկ, այլ տաք: Իմանալ, թե ինչպես ստեղծել նոր ճաշատեսակներ՝ համադրելով հնարավոր առկա բաղադրիչները:
Ժառանգության ընդունման կարգը և ժամկետները
Հայաստանում ապրում է ոչ թե ժողովուրդ, այլ, ընդամենը, բնակչություն, որը մտածում է միայն սեփական ստամոքսը լցնելու մասին. մտածում է միայն իր մասին, և հենց այդ ընկալումն է պատճառը, որ Հայաստանում մարդիկ անտարբեր են Արցախում արդեն 45 օր ադրբեջանական շրջափակման ծանր պայմաններում ապրող մեր 120 հազար հայրենակցի ճակատագրի նկատմամբ։
Մոսկվան շարունակում է Էստոնիայի կողմից Ֆինլանդական ծոցում հարակից գոտի ստեղծելու հարցը, հույս ունենալով, որ Տալլինը կհետևի 1982 թվականին ՄԱԿ-ի ծովային իրավունքի կոնվենցիային և չի խոչընդոտի ռուսական նավերի անցմանը։
Արցախցի կինն ասաց՝ լավ են հասկանում, որ թշնամին՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելով և դժվարություններ ստեղծելով, փորձում է մարդկանց մոտ խուճապ առաջացնել, որպեսզի հուսալքվեն և լքեն հայրենի հողը, բայց դա թշնամուն չի հաջողվելու․
Կատարվում է նախաքննություն:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի վերաբերյալ։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայման մասին որոշումը։
Ես ձեզ հետ զրույցների ժամանակ տարբեր առիթներով խոսել եմ Սյունիքը կտրելու հավանական ուղղությունների մասին, նշել եմ, որ Վարանդայից (Ֆիզուլի) Շուշի տանող թունելները կիսատ են, և դրանց նպատակը Ադրբեջանի հարավը հյուսիսին կապող կոմունիկացիաներ կառուցելն է, ամենայն հավանականությամբ, ճյուղավորելու են նաև դեպի արևմուտք, ՀՀ սահման՝ Նախիջևանին միանալու հեռանկարով։
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հայտարարություն է տարածել ու հայտնել, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել Շիրակի մարզպետի պաշտոնից հրաժարականի իր դիմումը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հունվարի 25-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակկոզին:
«ՀՀ-ն խնդիրն ամբողջությամբ և հաջողությամբ բարդել է ռուսների վրա և ընդհանրապես չի ցանկանում զբաղվել Բերձորի խնդրով: Իսկ իրականում՝ իշխանությունները շատ լուրջ քայլեր կարող էին ձեռնարկել և շատ լուրջ աշխատանք կարող էին տանել միջազգային հանրության հետ՝ դիվանագիտական խողովակներով, պառլամենտական դիվանագիտության գործունեության ընթացքում: Բայց, ցավոք սրտի, ականատես եղանք նրան, որ իշխանությունները նման ցանկություն չունեցան և գործուն քայլերի էլ, ըստ էության, չդիմեցին»,- մանրամասնեց նա:
«Վարչական դատարան ուղղված մեր հայցը վարույթ են ընդունել, սակայն մերժել են միջնորդությունը հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց արդեն իսկ համապետական սփռումից եթերազրկված «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունվարի 25-ին հանդես կգա Ուկրաինային աջակցելու հայտարարությամբ: Այս մասին հայտնել են Սպիտակ տանը:
Այս մեկ շաբաթում արվեց ամեն հնարավորը՝ անհայտ հանգամանքներում 15 զինծառայողների զոհվելը կոծկելու, պարտակելու, այն անկարևոր օրակարգերով շեղելու համար։ Պաշտպանության գործող նախարարին պատասխանատվության ենթարկելու փոխարեն՝ իշխանությունը որոշեց քրեորեն հետապնդել նախկին նախարար Սեյրան Օհանյանին։
Կիրակի օրը Նոր Զելանդիայի Լեյբորիստական կուսակցության ղեկավար ընտրված Քրիս Հիփքինսը երդում է տվել որպես երկրի կառավարության նոր ղեկավար:
Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինձ մոտ մեկ-մեկ այնպիսի տպավորություն ա ստեղծվում, որ Նիկոլն ամեն ինչ անում է, որպեսզի էս ժողովուրդը գազազի, դուրս գա փողոց ու իշխանափոխություն անի, բայց ժողովրդի հեչ պետքն էլ չի: Տեսեք` 5000 ու ավել տղու սպանեց, բայց իշխանության ա, Արցախը հանձնեց ու իշխանության ա, Հայաստանը մտցրել ա թուրքերի համապատասխան վայր, բայց իշխանության ա, տոտալ թանկացումներ են, բայց իշխանության ա, կոռուպցիայի ու արտագաղթի տոտալ աճ ա գրանցվել Հայաստանում, բայց իշխանության ա:
Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Ստեփանակերտի քաղաքապետարանը վառելափայտի ու վառարանի տրամադրման համար դիմումներ է ընդունում
«Ֆրանսերեն» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 16 հոգի, միջին միավորը եղել է 14.81-ը: 18-20 միավոր հավաքել է 2 հոգի: 18-18.75 միավոր հավաքել է մեկ հոգի, 20 միավոր՝ ևս մեկը: 19-19.75 միավոր ոչ ոք չի հավաքել: Երբ համեմատում ենք 2022 և 2023թթ. միասնական քննությունների առաջին փուլերի ցուցանիշները, ապա 2022թ.քննությանը մասնակցել է 70 հոգի, միջին միավորը եղել է 13.14-ը: 2022թ. 7.5-ից ցածր միավոր հավաքել է 6 հոգի: 18-20 միավոր՝ 15:
Արցախը հայկական է մնալու. Ադրբեջանական շրջափակումը չի ընկճում արցախահայությանը
Մոմենին ընդգծել է այն փաստը, որ թմրամիջոցների դեմ պայքարի գործընթացում Իրանի ամենակարևոր խնդիրն այն է, որ երկիրը սահմանակից է Աֆղանստանին, որը թմրանյութերի ամենախոշոր արտադրողն է, իսկ վերջերս նաև դարձել է մետամֆետամինի խոշոր արտադրող:
2023 թվականի մարտին կայանալիք ՏՏ ոլորտի խոշորագույն «ԴիջիԹեք» ցուցահանդեսին կկայանա Հայաստանի տեխնոլոգիական նոր բրենդինգի ներկայացումը։
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի կիսաեզրափակիչի զույգերը հայտնի են:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կարևորում է եւ շարունակելու է սերտ համագործակցությունը տարբեր միջազգային կառույցների ու կուսակցությունների հետ՝ ի շատ Հայաստանի Հանրապետության։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ BRICS-ի արժույթի ստեղծման նախաձեռնությունը կքննարկվի Հարավաֆրիկյան Հանրապետությունում օգոստոսին կայանալիք գագաթնաժողովում։
Ինչպես Վազգեն Սարգսյանն էր ասում. «Մեր մասին հիշելու են՝ երկիրը պահպանվե՞ց, թե՞ ոչ, հաղթեցի՞ք, թե՞ պարտվեցիք, անկա՞խ եք, թե՞ ոչ: Ի վերջո, կարողացա՞նք դառնալ դեմոկրատական պետություն, թե՞ ոչ, մարդկային, ազգային, սոցիալական արժեքներն էս երկրի մեջ պահպանվեցի՞ն, թե՞ ոչ: Իսկ ամեն ինչի հիմքը բանակն է, պաշտպանությունը»:
Ստեփանակերտ քաղաքի գազալցակայաններն այսօր, ժամը 17.00-ից վերսկսել են իրեց աշխատանքը
Դեկտեմբերից ի վեր բողոքի ակցիաների ընթացքում 56 մարդ է մահացել:
168.am-ի հետ զրույցում Արցախյան երեք պատերազմների մասնակից, ռազմական փորձագետ Մարտին Եսայանն ասաց, որ արցախահայությունն ավելի վատ ու դաժան օրեր է տեսել 90-ականներին, երբ որևէ բան չուներ, բայց հաղթահարել է ու ունեցել ազատագրված հայրենիք։ Հետևաբար՝ արցախցին այս վիճակն էլ կհաղթահարի։
Իրանի Մեջլիսը հավանություն է տվել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետության կարգավիճակ ստանալու նպատակով երկրի պարտավորությունների հուշագրի օրինագծին: