Բաժիններ՝

Հայտնի են «Օտար լեզուներ»-ի միասնական քննության առաջին փուլի արդյունքները

Հունվարի 15-ից մեկնարկել են 2023-2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի (ձմեռային) միասնական քննությունները:

Հունվարի 22-ին դիմորդները քննություն են հանձնել «Օտար լեզուներ»-ից:

Գնահատման և թեստավորման կենտրոնից 168.am-ին փոխանցեցին, որ կատարել են «Օտար լեզուներ»-ի միասնական քննության առաջին փուլի արդյունքների նախնական վերլուծությունը:

«Անգլերեն»-ի քննություն հանձնելու համար հայտագրվել է 3138 հոգի, քննությանը մասնակցել է 3080-ը, միջին միավորը եղել է 12.86-ը: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 486 հոգի կամ մասնակիցների 15.8 տոկոսը: 18-20 միավոր հավաքել է 517 հոգի կամ մասնակիցների 16.8 տոկոսը:

Կարդացեք նաև

18-18.75 միավոր հավաքել է 289 դիմորդ, 19-19.75 միավոր՝ 215, և 20 միավոր՝ 13 դիմորդ:

Երբ համեմատում ենք 2022 և 2023թթ. միասնական քննությունների առաջին փուլերի ցուցանիշները, ապա 2022թ. «Անգլերեն»-ից քննություն է հանձնել 5502 հոգի, միջին միավորը եղել է 13.71-ը: 7.5-ից ցածր միավոր հավաքել է 535 հոգի, 18-20 միավոր՝ 1131 հոգի:

«Իտալերենի» համար հայտագրվել է մեկ հոգի, հավաքել է 19.25 միավոր:

«Իսպաներեն» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է մեկ հոգի, հավաքել է 16.25 միավոր:

«Ֆրանսերեն» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 16 հոգի, միջին միավորը եղել է 14.81-ը: 18-20 միավոր հավաքել է 2 հոգի: 18-18.75 միավոր հավաքել է մեկ հոգի, 20 միավոր՝ ևս մեկը: 19-19.75 միավոր ոչ ոք չի հավաքել: Երբ համեմատում ենք 2022 և 2023թթ. միասնական քննությունների առաջին փուլերի ցուցանիշները, ապա 2022թ.քննությանը մասնակցել է 70 հոգի, միջին միավորը եղել է 13.14-ը: 2022թ. 7.5-ից ցածր միավոր հավաքել է 6 հոգի: 18-20 միավոր՝ 15:

«Գերմաներեն»-ից քննություն հանձնելու համար հայտագրվել է  27 հոգի, քննությանը մասնակցել է 26-ը, միջին միավորը եղել է 12.01-ը: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 2 հոգի: 18-20 միավոր հավաքել է 1 հոգի:

2022թ. քննությանը մասնակցել է 93 հոգի: Միջին միավորը եղել է 14.71-ը: 7.5-ից ցածր միավոր հավաքել է 9 հոգի, 18-20 միավոր՝ 35 հոգի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս