Բանակում նոր աղետներ կլինեն, քանի դեռ մեղավորներն անպատիժ են

Այս մեկ շաբաթում արվեց ամեն հնարավորը՝ անհայտ հանգամանքներում 15 զինծառայողների զոհվելը կոծկելու, պարտակելու, այն անկարևոր օրակարգերով շեղելու համար։ Պաշտպանության գործող նախարարին պատասխանատվության ենթարկելու փոխարեն՝ իշխանությունը որոշեց քրեորեն հետապնդել նախկին նախարար Սեյրան Օհանյանին։

Սգո օր այդպես էլ չհայտարարվեց, Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանը ոչ միայն չմասնակցեցին զոհերի հուղարկավորություններին, այլև, ըստ մամուլի հրապարակումների, այդ օրերին Իջևանում մի հերթական խնջույքի էին։

Պաշտոնական վարկածը, որը շատերի համար համոզիչ չէ, կասկածի տակ դրեց անգամ զինդատախազության պաշտոնյան։ Փոխարենը՝ իշխանությունն ամեն ինչ արեց՝ ողբերգությունը վերագրելու ոչ թե համատարած ամենաթողությանը, այլ ընդամենը զինծառայողների անփութությանը։ Եվ հաջողվեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին ջրից չոր դուրս բերել և անգամ արդարացնել։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս