Բաժիններ՝

Իրանն ավարտել Է ՇՀԿ-ին անդամակցության գրանցման բոլոր իրավական գործընթացները

Իրանի Մեջլիսը հավանություն է տվել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետության կարգավիճակ ստանալու նպատակով երկրի պարտավորությունների հուշագրի օրինագծին: Այդ մասին տեղեկանում ենք IRNA գործակալությունից:

Օրինագծի ընդունմանը կողմ է քվեարկել 161 պատգամավոր, 3 խորհրդարանական ձեռնպահ Է մնացել, 2-ը՝ դեմ քվեարկել։ Այսպիսով, Իրանն ավարտել է ՇՀԿ-ին անդամակցության գրանցման համար անհրաժեշտ բոլոր իրավական գործընթացները։ Խորհրդարանական գործերով փոխնախագահի տեղակալ Ալի Ադյանին հայտնել է, որ նախագիծն առաջարկվել է Արտաքին գործերի նախարարության կողմից, այն ստացել է կառավարության անդամների աջակցությունը, որից հետո ուղարկվել է խորհրդարան՝ հաստատման:

«Իրանի անդամակցումը ՇՀԿ-ին առանձնահատուկ նշանակություն ունի տնտեսական, սոցիալական և միջազգային հարցերի տեսանկյունից, հատկապես այն պատճառով, որ այդ հնարավորությունն Իսլամական Հանրապետությանը թույլ կտա հաղթահարել անօրինական պատժամիջոցները և ընդլայնել տնտեսական դիվանագիտությունը», – հայտարարել է Ալի Ադյանին: 2005 թ.-ից Իրանը հանդիսանում է ՇՀԿ-ում դիտորդ պետություն:

Տարածաշրջանային այս կազմակերպությանը երկրի անդամակցության գործընթացը սկսվել է 2021թ.-ին: 2022 թ. սեպտեմբերի 15-ին Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և կազմակերպության գլխավոր քարտուղար Չժան Մինը Սամարղանդում ստորագրել են երկրի պարտավորությունների մասին հուշագիր, որպեսզի Իրանը ՇՀԿ-ի անդամ պետության կարգավիճակ ստանա, որից հետո վերջնական որոշում է կայացվել Իրանին այդ կարգավիճակը տրամադրելու վերաբերյալ։ 2022 թ. նոյեմբերի 27-ին Մեջլիսն ընդունել է ՇՀԿ-ին Իրանի միանալու մասին օրինագիծը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս