Բաժիններ՝

Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը կունենա իր նոր բրենդինգը

2023 թվականի մարտին կայանալիք ՏՏ ոլորտի խոշորագույն «ԴիջիԹեք» ցուցահանդեսին կկայանա Հայաստանի տեխնոլոգիական նոր բրենդինգի ներկայացումը։

Այս մասին հրավիրված ԱՏՁՄ տարեսկզբի մամուլի ասուլիսին ասաց միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը՝ հավելելով, որ ՏՏ ոլորտի նոր բրենդինգը ներկայացնելուց հետո ԱՏՁՄ-ն նախատեսում է հանրային իրազեկման լայնածավալ աշխատանքներ իրականացնել։

«2022թ. մենք բավականին լայնածավալ աշխատանք ենք սկսել տեխնոլոգիական բրենդինգի ձևավորման համար: Վերջին 5 տարում բավականին մեծ փոփոխություններ են կատարվել ոլորտում, և մենք կարիք ունենք նոր բրենդինգի, նոր ձևով աշխարհին ներկայանալու»,-նշեց Չոբանյանը:

Բրենդինգը կներառի ՀՀ տեխնոլոգիական ոլորտի ուղերձները աշխարհին, ինչը թույլ կտա շահագրգիռ և որոշում կայացնող անձանց ամբողջ աշխարհում ձևավորել ավելի հստակ մոտեցում Հայաստանի ներուժի և հնարավորությունների վերաբերյալ:

Չոբանյանը նաև ընդգծեց, որ իրենց նպատակն է ՀՀ-ում ոլորտի հեղինակությունը բարձրացնելը և՛ երկրի ներսում, և՛ դրա սահմաններից դուրս։ Ըստ Չոբանյանի` իրենց առջև դրված խնդիրներից է նաև ոլորտի համախմբումն ու ազգային արժեքների տարածումը, և միության ստեղծած ու իրականացրած յուրաքանչյուր ծրագրում կա ազգային բաղադրիչ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս