
Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի կիսաեզրափակիչի զույգերը հայտնի են

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի կիսաեզրափակիչի զույգերը հայտնի են:
Եզրափակիչի համար կպայքարեն ղազախ Ելենա Ռիբակինան և Բելառուսից Վիկտորիա Ազարենկոն, լեհ Մագդա Լինետը և կրկին բելառուս Արինա Սոբոլենկոն:
Կանանց մենախաղի կիսաեզրափակիչները կկայանան հունվարի 26-ին:
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» տարվա 4 գլխավոր մրցաշարերից մեկն է: Այն անցկացվում է ավստրալական Մելբուռն քաղաքում, կոշտ ծածկույթի վրա: Ավստրալիայի բաց առաջնությունն առաջին անգամ անցկացվել է 1905 թվականին: 2022 թվականին AusOpen-ի տղամարդկանց մենախաղում հաղթել է Ռաֆայել Նադալը, իսկ կանանց մրցապայքարում` Էշլի Բարտին: