
Նոր Զելանդիայի վարչապետը ստանձնել է պաշտոնը

Կիրակի օրը Նոր Զելանդիայի Լեյբորիստական կուսակցության ղեկավար ընտրված Քրիս Հիփքինսը երդում է տվել որպես երկրի կառավարության նոր ղեկավար:
Նա այդ պաշտոնում կփոխարինի Ջասինդա Արդերնին, որն ավելի վաղ անսպասելիորեն հայտարարել Էր իր հրաժարականի մասին։ Հունվարի 24-ին Արդերնը որպես վարչապետ վերջին անգամ հանդես Է եկել հանրության առջև՝ հայտարարելով, որ ինքն ամենից շատ կկարոտի մարդկանց, քանի որ նրանք եղել են «աշխատանքի ուրախությունը»:
«Ամբողջ սրտով շնորհակալ եմ ձեզանից իմ կյանքի ամենամեծ առանձնաշնորհի համար», – ասել Է նա: ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ Արդերնը մտադիր է կառավարության ղեկավարի գրասենյակը լքել փետրվարի 7-ին։