Ավստրալիայի խորհրդարանի մի շարք պատգամավորներ դատապարտել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը՝ կոչ անելով Ադրբեջանին անմիջապես բացել միջանցքը: Այս մասին հաղորդում է Ավստրալիայի Հայ դատի գրասենյակը:
Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ հանդիպումից հետո Զելենսկին ելույթ է ունեցել Բրիտանիայի խորհրդարանի առջև, որտեղ Լոնդոնին կոչ է արել ռազմական ինքնաթիռներ տրամադրել Ուկրաինայի զինված ուժերին:
Երևանում ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատար Ահլամ Ռաշիդ Ալ-Սալամին Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանությունում ցավակցություն է հայտնել երկրի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի կապակցությամբ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Բրյուսելում ելույթ է ունեցել Եվրախորհրդարանի հատուկ լիագումար նիստում, որը նախորդել է Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարների երկօրյա հանդիպմանը։
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով Թուրքիայի Ադըյաման քաղաքում Հայաստանի փրկարարական ջոկատի աշխատանքը:
«Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:
ԱԺ Հայաստան-Պորտուգալիա բարեկամական խմբի անդամները փետրվարի 9-ին հյուրընկալել են Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մադալենա Ֆիշերի:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում փետրվարի 9-ին տեղի է ունեցել հավաք-խորհրդակցություն Կառավարության «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» որոշմամբ հաստատված աշխատանքները քննարկելու նպատակով։
Պաշտպանության նախարարը հաստատեց, որ շարքային զինծառայողների աշխատավարձը կկրկնապատկվի և մարտական հերթապահության համար վճարվող հավելավճարի հետ կկազմի մինչև 422 հազար դրամ։
Փետրվարի 4-ին 168.am-ը մանրամասներ էր հրապարակել նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ազգականի՝ Աղասի Մաթևոսյանի մասնակցությամբ ռուս զբոսաշրջիկների նկատմամբ իրականացված կողոպուտի դեպքից: Վերջինս, ի դեպ, նաև Գյումրու ավագանու անդամ է:
Հայաստանում Սիրիայի դեսպանությունը հանգանակություն է կազմակերպում՝ ակնկալելով քաղաքացիների աջակցությունը:
ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Վարդան Թովմասյանը փորձաշրջան է անցնում հունգարական «Դեբրեցենի» կազմում։
Նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը:
Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատունը նախազգուշացրել է, որ Մեծ Բրիտանիայի կողմից Կիևի վարչակարգին կործանիչների մատակարարումները ռազմաքաղաքական հետևանքների կհանգեցնեն եվրոպական մայրցամաքում և ամբողջ աշխարհում։
Հեռարձակումն իրականացրել է TRT հեռուստաալիքը:
Այսօր ձևավորվել է Հայ-ռուսական գործարար խորհուրդը, որի համանախագահ Հայաստանի կողմից ընտրվել է «Երևան սիթի»-ի տնօրենների խորհրդի նախագահ Շողերինա Մկրտչյանը, իսկ Ռուսաստանի կողմից՝ «Wildberries» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Տատյանա Բակալչուկը։ Գրել է ՀՀ Էկոնոմիկայի նախաար Վահան Քերոբյանը։
«ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը ՀՀ-ում նշանակում է ԵՄ դիրքերի ամրապնդում Հարավային Կովկասում, այսինքն՝ սա ունի աշխարհաքաղաքական էֆեկտ ու բաղադրիչ։ Բայց նպատակը ռեգիոնում կայունության ապահովումն է, որը պաշտոնապես ձևակերպված է»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ-ում տեղակայվելիք ԵՄ դիտորդական առաքելության գործառույթների վերաբերյալ հայտարարությանը։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՄԱԿ-ի մանդատակիրների կողմից Ադրբեջանին ուղղված նամակին, որով Ադրբեջանի կառավարությունից պահանջվում է բացատրություններ ներկայացնել Հայաստանի դեմ հարձակման ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած պատերազմական հանցագործությունների վերաբերյալ:
Այսօր «Հայ-իրանական հարաբերությունները ընդհանուր շահերի համատեքստում» թեմայով քննարկման ընթացքում ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին լրագրողի հարցին, թե արդյո՞ք Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել եռյակի պրովոկացիոն քաղաքականության մեջ չի մտնում ադրբեջանական լրատվամիջոցի այն հրապարակումը, թե իբր Հայաստանը պատրաստվում է հարձակվել Բերձորի ու Կովսականի վրա, որին իբր պետք է օգնի Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի 30 զինվորական, պատասխանեց.
Այսօր «Հայ-իրանական հարաբերությունները ընդհանուր շահերի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ամիսներ առաջ արած այն հայտարարությանը, որ Իրանն ու Հայաստանը պետք է համատեղ զորավարժություններ անցկացնեն, և լրագրողի հարցին՝ արդյո՞ք երկու երկրներից որևէ մեկը նման առաջարկությամբ հանդես եկել է, և առհասարակ նման զորավարժություներ անցկացնելու համար ի՞նչ խոչընդոտներ կան։
Հալեպ քաղաքում չորս տեղամասերում փրկարարներն իրականացրել են իրավիճակի գնահատում, իսկ մեկ տեղամասում որոնողական աշխատանքները շարունակվում են երկու հերթափոխով. աշխատանքներում ներգրավված է նաև կինոլոգիական խումբը՝ հատուկ վարժեցված շնով։
Միաժամանակ՝ մեղադրյալ Վ.Ս.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
Հայաստանում ՀՀ դեսպան, Աբբաս Բադախշան Զոհուրի, միջանցք, Իրան-Հայաստան առաջնահերթություններ
Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 14 հազար 351-ի:
Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ցանկը:
Եվ, իհարկե, այս գործում առողջապահության համապարփակ ապահովագրությունը այն սյունն է, որի շուրջ այս բովանդակությունը պետք է կառուցվի
«Կարծում եմ, որ մենք պետք է մասնակցենք բնական աղետի պատճառով տուժած մարդկանց օգնելու գործին»,- Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Թուրքիա հայ փրկարարներ ուղարկելու փաստին:
«Գիտեք՝ սա ինչի՞ է նման, երբ 1944 թվականին ստեղծվեց ՄԱԿ-ը, բոլոր երկրները, որոնք ավտոմատ հարեցին ՄԱԿ-ին, պատերազմ հայտարարեցին Ֆաշիստական Գերմանիային, Թուրքիան էլ դարձավ ՄԱԿ-ի անդամ, պատերազմ հայտարարեց Գերմանիային, սակայն որևէ ռազմական գործողության չմասնակցեց։ Իսկ մնացածը ողորմության, քաղաքական բոբիկության դրսևորում է, ասել, թե երկրաշարժի ժամանակ Թուրքիան մեզ օգնել է, մենք էլ իրենց օգնենք»,- եզրափակեց Հայկ Դեմոյանը։
Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժով պայմանավորված՝ Հայաստանում Սիրիայի դեսպանությունում փետրվարի 9-ին բացվել է սգո մատյան:
70-79 տոկոս արդյունքի պարագայում մանկավարժները կստանան 80 հազար 600 դրամի չափով լրավճար, հարկերը հանած այն կկազմի 60 հազար դրամ: