Բաժիններ՝

Ձերբակալվածներին պահելու վայրի շինության առանձնահատկությունները կսահմանվեն գործադիրի որոշմամբ

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը միտված է ձերբակալվածներին պահելու վայրերի շենքային պայմանների ստանդարտավորմանը:

Նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը:

«Նախատեսվում է, որ այդ վայրերի շինության և կահավորման առանձնահատկություններն ըստ էության պետք է սահմանվեն ՀՀ կառավարության որոշմամբ, ինչը թույլ կտա կառավարության որոշման մակարդակում շատ ավելի դետալային կերպով անդրադառնալ այս շենք-շինությունների կահավորման և մնացյալ առանձնահատկություններին»,-ասաց Սարգսյանը:

Կառավարության այս որոշման համար օրենքի նախագծով նախատեվում է ընդունման 6-ամսյա ժամկետ: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել է տեխնիկական փոփոխություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս