Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժից հետո Եվրամիությունը մտադիր է 6,5 մլն եվրո օգնություն տրամադրել։ Այս մասին հայտնում է gazeta կայքը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի տարածած մամուլի հաղորդագրությանը։
Հրանոթի արկերի գործով որևէ նոր բան չկա, նախաքննություն է դեռ գնում: Այս մասին 168.am-ին հայտնեց հրանոթի արկերի գործով անցնող ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի փաստաբան Հակոբ Ենոքյանը:
168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը նախ հիշեցրեց՝ Ադրբեջանի պահանջներն էապես չեն փոխվել և այդ պահանջները վաղուց արդեն հայտնի են։ Մասնավորապես՝ դրանք վերաբերում են Հայաստանի կողմից պաշտոնական մակարդակում թղթերով արձանագրված Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հանգամանքին։ Իսկ հաջորդ պահանջը վերաբերում է Սյունիքով, այսպես կոչված, «միջանցքի» պահանջին, որի պարագայում Ադրբեջանն անհիմն զուգահեռներ է տանում Բերձորի (Լաչինի) միջանցքի հետ։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 22-ամյա երիտասարդը փետրվարի 6-ին խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տարվել է բաժին:
2023թ. հունվարին 168.am-ը գրել էր, որ ՀՀ ՊՆ-ում քննարկում են կանանց կամավոր ժամկետային զինվորական ծառայության անցնելու հարցը: Մեր հարցին՝ ովքե՞ր են մասնակցել այդ քննարկմանը, կամ արդյո՞ք ռազմական ոլորտի փորձագետներ հրավիրվել են, ՊՆ-ից փակագծեր չէին բացել, միայն հայտնել էին, որ տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ են ներկա եղել:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել օգնություն ցուցաբերել Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժերից տուժածներին: Այս մասին հայտնում է gazeta կայքը՝ վկայակոչելով Vatican news լրատվական գործակալությունը։
Հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցության «ԱՆԻՎ» հիմնադրամը ներկայացնում է իր հերթական նախագիծը։ 2023 թվականի սկզբին լույս տեսավ «Կռունկ Հայաստանի» հայոց լեզվի դասագրքի երրորդ հրատարակությունը։
Ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում հայտնաբերվել և արգելանքի է վերցվել 33-ամյա Արմեն Հ.-ն։
«Դատարանում 8 ամիս է՝ պտտվում է գործը. համայնքապետարանը բառախաղեր է անում՝ պատճառաբանելով, թե ինքը քաղաքապետարանը չէ, այլ համայնքապետարանը և չի հանդիսանում քաղաքապետարանի իրավահաջորդը»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով 2021 թվականից Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում քննվող իր հայցին՝ ասաց Մակար Եկմալյանի անվան N 1 երաժշտական դպրոցի նախկին ուսուցիչ Հրաչյա Մկրտչյանը:
«Խոհարարի տուն» հյուրատուն-ռեստորանը Ակբա Ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU-ի) «Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի» շահառուներից է։ Տրամադրված դրամաշնորհի միջոցով Յուրան ավարտել է շինարարությունն ու կահավորել տարածքը։
Ավելի քան 298 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը ՝ վկայակոչելով սիրիական լրատվամիջոցները:
Փաշինյանը և իր շրջապատը աղքատությունը հաղթահարել են ոչ միայն իրենց գլուխներում, այլև նախևառաջ՝ կենցաղի մեջ։ Այն շռայլ ծախսերը, որ իրեն թույլ է տալիս այս վարչախումբը, ինչպես հենց իրենք էին սիրում ասել, կարող էին ուղղվել պետական կարիքներին, հատկապես հետպատերազմյան շրջանում։ Բայց ոչ, Փաշինյանի և յուր թիմի համար անձնական հարմարավետությունը գերակա է ամեն ինչի նկատմամբ։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունը, թե իբր «Հայաստանն ու Իրանը պլանավորում են գրոհել Լաչինի ու Կուբաթլուի (Քաշունիք, -խմբ) ուղղությամբ»։
Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Կագոսիմա պրեֆեկտուրայում ժայթքել է Սակուրաձիմա հրաբուխը: Հրաբխից 2 կմ շառավղի վրա գտնվող մարդկանց հորդորել են զգուշանալ պիրոկլաստիկ հոսքերից և թափվող քարերից: Այս մասին հաղորդում է ճապոնական Kyodo գործակալությունը:
Ճապոնացի սեյսմոլոգ, պրոֆեսոր Թոդա Սինջին «Ասահի Շիմպուն» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժին։
Վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում փետրվարի լույս 6-ի գիշերը տեղի ունեցած 7.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 8574-ի: Սիրիայում զոհերի թիվը հասել է 2530-ի:
Ֆուտբոլի աշխարհի 2030 թվականի առաջնությունը հյուրընկալելու հայտ ներկայացնող երկրները շատանում են:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող հիմնական քարոզչական ռեսուրսներից մեկը «արտահոսք» է տարածել այն մասին, թե Հայաստանն Իրանի հետ համատեղ Սյունիքի հատվածից պատրաստվում է ռազմական օպերացիա իրականացնել Ադրբեջանի դեմ:
Այսօր Ռուսաստանի Դաշնության Առևտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ տեղի ունեցավ Ռուս-հայկական գործարար խորհրդի հիմնադիր ժողովը։
Կանխարգելման հիմնական գործիքը, ըստ նրա, գնումների նոր էլեկտրոնային համակարգի ներդրումն է:
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտի կաթնամթերքի ֆաբրիկային փոխանցել են 25 տոննա մարդասիրական օգնություն:
Մեծ Բրիտանիան պատժամիջոցների ցուցակում ներառել Է ռուսաստանցի ութ գործարարի և ռուսական վեց ձեռնարկություն, ասվում է չորեքշաբթի օրը Դաունինգ սթրիթում տարածված հայտարարության մեջ։ Այս մասին հայտնում է «Интерфакс» գործակալությունը:
Ամփոփելով՝ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո՝ 27 տարիների ընթացքում ձևավորվել է շուրջ 6,7 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով պետական պարտք, իսկ այս իշխանությունների պաշտոնավարման չորսուկես տարիներին պետական պարքն աճել է շուրջ 4 միլիարդ ԱՄՆ դոլարով կամ 60 տոկոսով։
Ի՞նչ է առաջարկում կոռուպցիայի վերաբերյալ Փաշինյանին «հարգարժան վարչապետով» դիմող Սիսակ Գաբրիելյանը
Փաշինյանն առաջարկում է ԶԼՄ-ին դատի տալ,եթե պաշտոնյայի կողմից կոռուպիցայի մասին հրապարակումը ճիշտ չէ
Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամները չեն մասնակցի Ստամբուլում նախատեսված Բալկանյան երկրների առաջնությանը, սակայն մրցաշարի մի հատված տեղափոխվել է Սերբիա, որում Հայաստանը կունենա 4 վազորդ:
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրո, հանդուրժողականության, թավիշի մեջ թաղված ՀՀ իշխանությունները չափից դուրս բարեգութ են հայ ժողովրդի թշնամիների նկատմամբ: Այդքան մեծ հոգատարություն և կամեցողություն, որ ցուցաբերում են Հայաստանի իշխանությունները մեր թշնամիներին` ուրիշ ոչ մի տեղ չկա:
Ռուսական ռազմաբազան պետք է մնա Հայաստանում և վերջ՝ հանուն ՀՀ անվտանգության պահպանման։
Արայիկ Հարությունյանը փետրվարի 8-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակազմին է ներկայացրել մարմնի նորանշանակ ղեկավար Արմեն Հայրապետյանին:
168.am-ն առողջապահության փորձագետ, «Առողջության իրավունք» ՀԿ-ի համանախագահ Ծաղիկ Վարդանյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ արդյունավետ կգործի այս համակարգը Հայաստանի առողջապահական համակարգի պայմաններում: