![](/banners/BeFunky-design.jpg)
Երկրաշարժի հետևանքով Թուրքիայի Ադըյաման քաղաքում հայ ընտանիքի 4 անդամներ են զոհվել
![](https://168.am/wp-content/uploads/2023/02/1103728.jpg)
Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետևանքով Ադըյաման քաղաքում հայ ընտանիքի 4 անդամներ զոհվել են: Գրանցված երկրաշարժի հետևանքով զոհվել են Թուրքիայի քաղաքացիներ, ազգությամբ հայ Սամվել Իլհանը (Եփրեմյան), նրա կինը և երկու երեխաները։
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ընտանիքի հարազատը։
Աղբյուրի փոխանցմամբ’ ընտանիքի երրորդ զավակը ողջ է մնացել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկրաշարժի հետևանքով Մալաթիայում ևս զոհվել էին հայ ամուսիններ և նրանց մանկահասակ երեխան:
Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 14 հազար 351-ի: