Իրանն ու Հայաստանը թույլ չեն տա, որ նման «միջանցք» ստեղծվի. ՀՀ-ում Իրանի դեսպան

«Իրանն ու Հայաստանը թույլ չեն տա, որ նման «միջանցք» ստեղծվի». ՀՀ-ում Իրանի դեսպան

Այսօր  «Հայ-իրանական հարաբերությունները ընդհանուր շահերի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին պատասխանել է լրագրողների հարցերին։

Դեսպանը խոսեց Իրանի և Հայաստանի առաջնահերթությունների մասին՝ նշելով.

«Ինչու եմ սրա մասին ասում, որ վերլուծաբանները, գիտնականները կարողանան վեր հանել երկու երկրների առավելությունները և ներկայացնեն։ Հարցերը, որոնք այսօր դուք հնչեցնում եք, պետք է դրանք վերածվեն պահանջի և այդ պահանջների համար պետք է օրակարգ մշակվի և դրանք ձևակերպվեն ի շահ երկու երկրների ժողովուրդների։

Իհարկե, երկու երկրների ղեկավարները ուշի ուշով հետևում են բոլոր զարգացումներին, և պետք է նորից նշեմ, որ մեր երկու երկրները պետք է ունենան հատուկ օրակարգ»,- նշեց Աբբաս Բադախշան Զոհուրին։

Ըստ նրա, Հայաստանն ու Իրանը եղել են, կան ու պետք է լինեն հարևաններ։

«Իհարկե, որոշակի խորամանկություններ նկատվում են «միջանցքների» մասին, ինչ-որ գործողությունների մասին, սակայն Իրանն ու Հայաստանը թույլ չեն տա, որպեսզի նման միջանցք ստեղծվի»,- նշել է ՀՀ-ում Իրանի դեսպանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս