Ռազմական ոլորտում Իրանի և Հայաստանի միջև ցանկացած որոշում տրամաբանության սահմանում է. չեմ ցանկանում արտահայտվել ավելին. ՀՀ-ում Իրանի դեսպան

Այսօր  «Հայ-իրանական հարաբերությունները ընդհանուր շահերի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ամիսներ առաջ արած այն հայտարարությանը, որ Իրանն ու Հայաստանը պետք է համատեղ զորավարժություններ անցկացնեն, և լրագրողի հարցին՝ արդյո՞ք երկու երկրներից որևէ մեկը նման առաջարկությամբ հանդես եկել է, և առհասարակ նման զորավարժություներ անցկացնելու համար ի՞նչ խոչընդոտներ կան։

«Ես հարգանքով եմ վերաբերվում այն բոլոր որոշումներին, որոնք ռազմական ոլորտում կայացվում են Իրանի և Հայաստանի միջև։ Ցանկացած որոշում, որը կայացվում է, կամ ցանկացած քայլ, որը ձեռնարկվում է՝ դա որևէ տրամաբանության սահմաններում է։ Եթե երկրի շահերից է բխում, այսինքն՝ համապատասխան նախարարը, տվյալ պարագայում՝ Սուրեն Պապիկյանը, եթե անհրաժեշտ լիներ ինչ-որ բանի մասին հնչեցներ, ապա նա կհնչեցներ, նույնը՝ Իրանի կողմից։

Հարգելով երկու երկրների ռազմական ոլորտի իշխանությունների կայացրած որոշումները և որդեգրած քաղաքականությունը, չեմ ցանկանում արտահայտվել ավելին, որպեսզի այլ հոսանքների համար հնարավորություն չտանք, որ այլ հոսանքներ տեղի ունենան երկրում»,- նշեց դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս