Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Մեքսիկայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ այն անվանելով «քաղաքական դրդապատճառներով պատմությունը վերաշարադրելու փորձ»։
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասին այսօր Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ երկրի իշխանությունները լրացուցիչ օգնություն կուղարկեն Թուրքիային և Սիրիային՝ ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման համար։ Այդ մասին տեղեկացնում Է ТАСС գործակալությունը:
Այսօր վերջին տասնամյակների կտրվածքով անհավանական լուր ստացվեց. Ոստիկանության բաժնում ծեծել են իրենց մասնագիտական պարտքը կատարող փաստաբանների:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ հինգշաբթի օրը Բրյուսելում կայացած գագաթնաժողովում Ուկրաինային օգնություն ցուցաբերելու շուրջ քննարկումների ընթացքում ԵՄ-ի պետությունների ու կառավարությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել իրենց զինամթերքի պահուստների համալրման կարևորության շուրջ: Այդ մասին տեղեկացնում է «Интерфакс» գործակալությունը:
ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում հանգամանորեն անդրադարձել է 2022թ. դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում առաջացած մարդասիրական ճգնաժամային իրավիճակին: Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
Պաշտպանության նախարարի հրամանով ՊՆ խորհրդական գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Գեներալ Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ազատման մասին երեկ է տեղեկացել.
Զեկույցն անդրադառնում է նաև Արցախի հակամարտությանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
«Այս դրվագը իմ աչքերում վերջնական խաչ դրեց բոլոր այն սին պատրանքների, հույսերի ռոմանտիկ պատկերացումների, որ Նիկոլ Փաշինյանի օրոք հնարավոր է ունենալ էլ ավելի լավ, էլ ավելի ապահով, էլ ավելի արժանապատիվ Հայաստան»։
Ուշագրավ է, որ պետական լրատվամիջոցում լուրը հերքում է ոչ թե ՊՆ-ն, այլ լրատվամիջոցի ՊՆ-ի աղբյուրը։
Մարիա Զախարովայի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ պատրաստած նոր զեկույցին՝ ներկայացնելով, թե ինչ կարևոր շեշտադրումներ են կատարվել զեկույցում։
Շուրջ մեկ տարի կառավարության նիստերը եղել են իմ տեսադաշտում․ ավելին, այդ մասին պարբերաբար հանդես եմ եկել փոքրիկ դիտարկումներով։ Բերված վիճակագրության մեջ հանգամանալից ուսումնասիրել և առանձնացրել եմ 2022 թվականի կառավարության բոլոր նիստերը։
Ձեր դեսպանը ստեղ ընդամենը մեկումեջ հանդիպում՝ «բրիֆ» է անում իրավիճակի վերաբերյալ, որն իրենից լավ գիտենք:
Փետրվարի 6-ին, ժամը 07.50-ին, Երևանի Գարեգին Նժդեհի և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում «ՈւԱԶ-2206» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՄԻՊ գրասենյակը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել, որում ասվախ է. «Այսօր տարածված տեղեկությունների համաձայն՝ սույն թվականի փետրվարի 8-ին Ներքին գործերի նախարարության Ոստիկանության էրեբունու բաժնում ծեծի են ենթարկվել փաստաբաններ Մարզպետ Ավագյանն ու Էմանուել Անանյանը, նույն տեղեկատվության համաձայն՝ նախորդիվ Ոստիկանության նույն բաժնում բռության են ենթարկվել նաև փաստաբանների անչափահաս պաշտպանյալները։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լրագրողներին հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար նախընտրում է Կիևին «ավելի օգտակար» զենք մատակարարել սպառազինման ներկա պայմաններում, քան մարտական ինքնաթիռներն են։ Այդ մասին տեղեկացնում Է «Интерфакс» գործակալությունը:
ԱՄՆ վարչակազմը հայտարարել է երկրաշարժից տուժած Թուրքիային և Սիրիային 85 մլն դոլարի արտակարգ մարդասիրական օգնություն հատկացնելու մասին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայտարարությունը։
«Այս օրենքն ընդունելուց հետո 1 տարվա ընթացքում դրամային հիփոթեքային վարկերը 3 տոկոսով կավելանան, կապրենք՝ կտեսնենք»,- այսօր Ազգային ժողովի նիստում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին թիմակցի՝ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Գևորգ Պապոյանի առաջարկած օրենքի նախագծին:
Համաշխարհային բանկը (ՀԲ) հայտարարել է, որ 1,78 միլիարդ դոլար կհատկացնի Թուրքիայի հարավում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու և օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին տեղեկացնում Է «Интерфакс» գործակալությունը:
Իմ վստահորդ անչափահասի հորը ոստիկանության բաժնում 3 ժամ թույլ չեն տվել տեսնի որդուն. Մարզպետ Ավագյան
Քոչարյանի մասով բան չունեմ ասելու, նվազագույնը, նրա համար, որ Նաիրին իրանց սիրելին ա ու երևի իրանք հաջորդ միջոցառման շրջանակներում Նաիրիին կասեն՝ ինչն ինչոց ա, բայց Սերժ Սարգսյանի մասով Նաիրին ղալաթ ա անում: Սերժ Սարգսյանը ոչ թե իշխանության, այլ իշխանափոխության ձգտող ամենածանրակշիռ քաղաքական գործիչն ա դաշտում, ու էս փաստի հետ անհաշտ մրցակիցներ են նիկոլները, Հայաստանում իշխանափոխության փոխարեն իշխանության ձգտող ուժերն ու քո նման ՊՈԱԿ-ի «փորձագետները»:
Ծեծված փաստաբանները զանգել են ՄԻՊ գրասենյակ, նրանց զանգերն անպատասխան են մնացել
Եվս մեկ մահացածի դի են գտել Նովոսիբիրսկում 5 հարկանի շենքում կենցաղային գազի պայթյունից հետո։ Այս մասին ТАСС-ին հայտնել են արտակարգ ծառայություններում:
Ծեծված փաստաբանների պաշտպան Հ. Անանյանը պատմում է դեպքի մանրամասները. ծեծը դադարեցրել են քննիչները
Սիրիայի դեմ ամերիկյան պատժամիջոցները 6 ամսով չեն տարածվի այն գործարքների վրա, որոնք վերաբերում են երկրաշարժի հետ կապված օգնության տրամադրմանը: Այս մասին ասված է ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից փետրվարի 9-ին հրապարակված լիցենզիայում։
Առերես հարցաքննության ժամանակ նախ ծաղրել, հետո ծեծել են փաստաբաններին. Արա Զոհրաբյան
Անելու ենք ամեն ինչ փաստաբանական ինստիտուտը պաշտպանելու համար. ՓՊ նախագահ Սիմոն Բաբայան
«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադարցել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից հրապարակված «Կոռուպցիայի ընկալման ինդեքս – 2022» զեկույցի՝ Հայաստանում կոռուպցիայի ընկալման շուրջ ձևավորված գնահատականներին։
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Գևորգ Պապոյանն այն համոզմանն է, որ, եթե քաղաքացին չունի արտարժութային եկամուտներ, ապա իր ռիսկերը կառավարելու համար պետք է վերցնի դրամային հիփոթեքային վարկ, հենց այս նպատակով էլ ներկայացրել է օրենսդրական նոր նախաձեռնություն:
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Այս մասին տեղեկացնում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը: