«Ուկրաինսկայա պրավդա»-ն հիշեցնում է, որ 2023 թ․ հունիսին Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչը հայտնել էր, որ Կիրիլ Բուդանովի նկատմամբ ավելի քան մեկ տասնյակ մահափորձ է կատարվել։
Լրագրողի խնդրանքով մեկնաբանելով այն հաղորդումները, թե Եվրամիության որոշ քաղաքական գործիչներ ցուցաբերում են «հոգնածություն Ուկրաինայից», Ստոլտենբերգն ասել է. «ՆԱՏՕ-ի դաշնակիցները պարտավորվել են աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, քանի որ դա բխում է նրանց սեփական անվտանգության շահերից»։
Ռոբերտա Մեցոլայի խոսքով՝ Եվրախորհրդարանը լիովին հավանություն է տալիս Ուկրաինային օգնության շարունակմանը։
64-ամյա քաղաքական գործիչը այն ժամանակ Twitter կոչվող հարթակին էր միացել 2009 թվականին և հաճախ էր օգտվում դրանից։ Իր գրառման մեջ Իդալգոն X-ին մեղադրում է ապատեղեկատվություն, հակասեմականություն, ռասիզմ տարածելու և ատելություն խրախուսելու մեջ։
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է
Զրույցի առանցքում են եղել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տեղահանված հայերին առնչվող խնդիրները, Լիտվայի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին տրամադրված մարդասիրական աջակցությունը:
Հայաստանի փրկությունը ազգային ու պահպանողական արժեքներին դավանելու մեջ է։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ Արցախի հարցը լուծվա՞ծ է, Ալեն Սիմոնյանը հարցով պատախանեց՝ «ի՞նչ է նշանակում՝ Արցախի հարցը լուծվա՞ծ է, ո՞ր Արցախի»։
ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Շանհայում և Պեկինում՝ աշխատանքի ու սոցիալական ապահովության ոլորտը համակարգող կառույցների ղեկավարության և այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների հետ՝ համագործակցության ընդլայնման համատեքստում։
«Խնդիրն այն է, որ Սովետական Միության ժամանակ որևէ մեկը չի մտածել՝ մտածել են, որ Սովետ Միությունը հավերժ է, և բաժանարար փաստաթղթերը հիմա շատ դժվար է գտնելը։ Կա Արծվաշենը, որը, որքանով ես տեղյակ եմ, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ այլ կողմ չի սակարկում։ Վստահ եմ, որ մենք այդ հարցում լուծում կգտնենք»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԾ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «անկլավների» վերաբերյալ հայտարարությանը։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի կարծիքով՝ էներգետիկայի ոլորտի համար նշանակալից միջոցառումներից մեկն, անկասկած, շուկայի ազատականացումն էր, որն, ըստ նրա, արմատական է ոլորտի զարգացման պատմության մեջ։
Արդյունքում, ներպետական օրենսդրության և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումների լույսի ներքո կայացվել է անձանց՝ հավաքի ազատության հիմնական իրավունքի խախտման առկայության մասին որոշում։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի կարծիքով՝ Հայաստանում ավանդական դարձած էներգետիկ շաբաթն ուրույն հարթակ է դարձել՝ ներկայացնելու, քննարկելու և ամփոփելու էներգետիկայի բնագավառի զարգացումները, բարեփոխումները, ձեռքբերումները, ինչպես նաև լսելու միջազգային գործընկերների և փորձագետների առաջարկները։
Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը: Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է, որ Վրաստանը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված գործընթացներին:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հեգնեց ռուս խաղաղապահների տարածած հաղորդագրությունները, ըստ որոնց՝ Արցախում ամեն ինչ նորմալ է, որևէ կրակոց չի եղել։
Նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-30-ին, դեկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այ քաղաքական զրո, եթե 1991-ին Հայաստանն Արցախը ճանաչել էր Ադրբեջանի մաս, ինչո՞ւ էր 1996-ին Լիսաբոնում Տեր-Պետրոսյանը վետո կիրառում։
Զրուցակիցները գոհունակությամբ են ընդգծել երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում նկատվող ակտիվությունը, ինչի արդյունքում փոխադարձության հիմունքներով երկու մայրաքաղաքներում դեսպանատներ բացելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան՝ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ Լարսի անցակետի վերաբերյալ գրառմանը, թե որևէ անցակետի փակում չի կարող ազդեցություն ունենալ Հայաստանի ինքնիշխանության վրա։
Կվերադառնանք Ադրբեջան՝ մեր ծննդավայր, եթե ապահովեն հայերի ոտնահարված իրավունքները. Վիլեն Գաբրիելյան
Freedom Broker Armenia-ն՝ տարածաշրջանի խոշորագույն բրոքերային ընկերություններից մեկը, մեկնարկել է ակցիա, որը Հայաստանի քաղաքացիներին ընձեռում է եզակի հնարավորություն ստանալ միջազգային խոշոր ընկերության բաժնետոմս ՝ անվճար։ Այդ ընկերությունների շարքում են՝ ավտոմոբիլային հսկա Ford-ը,կինոկայսրություն Warner Bros․ Discovery-ը, միջազգային դրամական փոխանցումների շուկայի առաջատար՝ Western Union-ը, հագուստի և կոշիկի աշխարհահռչակ բրենդ Levi’s-ը և շատ այլ ընկերություններ:
Այսօր ԱԺ-ում բացվեց «Հայկական պատմամշակութային հետքը Բաքվում» խորագրով ցուցահանդես, որի ժամանակ լրագրողներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հարցրեցին՝ ուշացած չէ՞ նման ցուցահանդես կազմակերպելը:
Հոգատարությամբ և սոցիալական պատասխանատվության հանձնառությամբ՝ Ucom-ը նոր առաջարկ է ներկայացրել Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին: Մինչև դեկտեմբերի 31-ը տան ամենաարագ ինտերնետի Unity 9000 մարզային սակագնային պլանին միացած բաժանորդները կարող են 3 ամիս անվճար օգտվել ծառայությունից, իսկ բաժանորդագրությունը շարունակելու դեպքում 9000 դրամի փոխարեն կվճարեն 8000 դրամ:
Հայաստանի Ազգային ժողովը նոյեմբերի 18-20-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հյուրընկալեց Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանը:
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։
«Կովկասում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև օրեցօր խորացող և հարստացող եռակողմ համագործակցությունը լայն շրջանակով՝ ներառյալ պաշտպանության, ռազմական և անվտանգության հարցերը, ծառայում է երեք երկրների համատեղ շահերին և ակնկալիքներին։
Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկում է ծավալվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցությունն ընդլայնելու հեռանկարների ու առկա ներուժի իրացման հնարավորությունների շուրջ։
Բժիշկներն ու փրկարարները օգնություն են ցույց տալիս տուժածներին:
Ուկրաինայի 16 մարզերում ավելի քան 2 000 բնակավայրեր մնացել են առանց էներգամատակարարման: Փրկարարները քարշակել են 1530 մեքենա։