«Ամոթ քեզ, Վահագն Խաչատրյան… Տեր-Պետրոսյանին ուրացած անհաջող կադրը». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը, թե Արցախը Ադրբեջանի մաս ՀՀ-ն ճանաչել է 1991թ., գրում է. «Տեր-Պետրոսյանին ուրացած անհաջող կադրը։

Ու սա զբաղեցնում է ՀՀ նախագահի պաշտոնը։

Այ քաղաքական զրո, եթե 1991-ին Հայաստանն Արցախը ճանաչել էր Ադրբեջանի մաս, ինչո՞ւ էր 1996-ին Լիսաբոնում Տեր-Պետրոսյանը վետո կիրառում։

Ինչո՞ւ էր 2019-ին նոր շեֆդ՝ Նիկոլը գոռում՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ։

Սրա նմանները Նիկոլից վտանգավոր են։

Նիկոլը՝ կիսագրագետ է, իսկ սրա նմանները կարող են գնալ գիտակցված սրիկայության հանուն նոր տերերի։

Ամոթ քեզ, Վահագն Խաչատրյան, արդեն Խաչատուրյան։

Ազգանվանդ հետ արժեքներդ ու սկզբունքներդ էլ փոխեցիր»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930