Բաժիններ՝

Ուկրաինայի հետախուզության պետի կնոջն ու ևս մի քանի հոգու թունավորել են․ ԶԼՄ-ներ

Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովի կնոջը՝ Մարիաննային, ծանր մետաղներով թունավորել են։ Նա ողջ է և անցել է բուժման առաջին փուլը։ Այս մասին հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականը՝ վկայակոչելով ուժային կառույցում իր աղբյուրներին։

Նշվում է, որ Բուդանովի կինը վատ ինքնազգացողություն է ունեցել, անալիզներ է հանձնել, որոնց արդյունքում հայտնաբերվել է թունավորումը։

«Քանի որ Բուդանովի կինը թեթև քաշ ունի, ախտանիշները նրա մոտ ավելի արագ են ի հայտ եկել։ Թունավորում է հաստատվել նաև մի քանի աշխատակիցների մոտ։ Նրանք ավելի մարմնեղ են, նշաններ չեն նկատել, բայց հիմա նույնպես բուժում են անցնում», – հայտնել է աղբյուրը։

«Ուկրաինսկայա պրավդա»-ն հիշեցնում է, որ 2023 թ․ հունիսին Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչը հայտնել էր, որ Կիրիլ Բուդանովի նկատմամբ ավելի քան մեկ տասնյակ մահափորձ է կատարվել։

Բուդանովն ավելի վաղ հայտնել էր, որ իր կինն իր հետ է ապրում գրասենյակում, նրանք միշտ միասին են՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս