Բաժիններ՝

Հարավաֆրիկյան Հանրապետությունում հանքահորի վերելակի ընկնելու հետևանքով կա 11 զոհ

Հարավաֆրիկյան Հանրապետության Ռյուստենբուրգ քաղաքում հանքահորի առնվազն 11 աշխատող է զոհվել վերելակի ընկնելու հետևանքով: Այս մասին հաղորդում է The Citizen պարբերականը։

Եվս մի քանի մարդ լուրջ վնասվածքներ են ստացել։

Հանքահորը շահագործող ընկերությունը հայտնել է, որ «մալուխը խափանվել է, ինչի հետևանքով աշխատողներին տեղափոխող վանդակն ընկել է»։

Բժիշկներն ու փրկարարները օգնություն են ցույց տալիս տուժածներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930