Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի անդամ երկրներն Ուկրաինային տրամադրել են 100 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն. Ստոլտենբերգ

Հյուսիսատլանտյան դաշինքի մասնակիցները 100 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն են տրամադրել Ուկրաինային Ռուսաստանի դեմ հակամարտությունում և մտադիր են Կիևին աջակցել նաև հետագայում, քանի որ կարծում են, որ այդ մոտեցումը համապատասխանում է իրենց հավաքական անվտանգության շահերին:

Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Index հունգարական պարբերականին տված հարցազրույցում։

Լրագրողի խնդրանքով մեկնաբանելով այն հաղորդումները, թե Եվրամիության որոշ քաղաքական գործիչներ ցուցաբերում են «հոգնածություն Ուկրաինայից», Ստոլտենբերգն ասել է. «ՆԱՏՕ-ի դաշնակիցները պարտավորվել են աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, քանի որ դա բխում է նրանց սեփական անվտանգության շահերից»։

«Ռուսաստանի դեմ պատերազմի սկզբից դաշնակիցներն Ուկրաինային տրամադրել են մոտ 100 միլիարդ եվրոյի չափով ռազմական օգնություն։ Սա ամեն օր մեծ նշանակություն ունի ռազմադաշտում», – հավելել է Ստոլտենբերգը:

Բրյուսելում նոյեմբերի 28-29-ին անցկացվում է ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս