«Չեմ բացառում, որ քաղաքական դրդապատճառներ լինեն, հարաբերությունները մի քիչ լարված են». Ալեն Սիմոնյանը՝ Լարսի մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան՝ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ Լարսի անցակետի վերաբերյալ գրառմանը, թե որևէ անցակետի փակում չի կարող ազդեցություն ունենալ Հայաստանի ինքնիշխանության վրա։

ԱԺ նախագահը լրագրողների այն դիտարկմանը, թե արդյո՞ք այդ գրառումը նշանակում է, որ Լարսը փակվել է քաղաքական դրդապատճառներով, հակադարձեց, թե ինքը նման ակնարկ չի տեսնում։

«Իմ տեղեկություններով՝ այդ սահմանակետում տեղի է ունեցել ծառայություն իրականացնող մարմինների հերթափոխություն և նման իրավիճակ է ստեղծվել Ադրբեջան Վրաստան, կամ Ադրբեջան Ռուսաստան սահմանի հատվածում։ Չեմ բացառում, որ քաղաքական դրդապատճառներ լինեն, բայց խնդրում եմ չշտապել և նման հետևություններ չանել։ Չե՞ք նկատել, որ քաղաքական հարաբերությունները մի քիչ լարված են, դա նկատի ունեմ»,- եզրափակեց ԱԺ նախագահը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930