Բաժիններ՝

Freedom Broker Armenia-ն մեկնարկում է նոր ակցիա Հայաստանի քաղաքացիների համար

Freedom Broker Armenia-ն՝ տարածաշրջանի խոշորագույն բրոքերային ընկերություններից մեկը, մեկնարկել է ակցիա, որը Հայաստանի քաղաքացիներին ընձեռում է եզակի հնարավորություն ստանալ միջազգային խոշոր ընկերության  բաժնետոմս ՝ անվճար։ Այդ ընկերությունների շարքում են՝ ավտոմոբիլային հսկա Ford-ը,կինոկայսրություն Warner Bros․ Discovery-ը, միջազգային դրամական փոխանցումների շուկայի առաջատար՝ Western Union-ը, հագուստի և կոշիկի աշխարհահռչակ բրենդ Levi’s-ը և շատ այլ ընկերություններ:

Մասնակցության համար անհրաժեշտ է բացել հաշիվ Freedom Broker-ում, համալրել այն 25000 դրամով և ստանալ նվեր բաժնետոմսը։ Առաջարկը գործում է 2023 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2024 թվականի փետրվարի 20-ը ներառյալ։ Հայաստանի քաղաքացիները կարող են ներդրող դառնալ լիցենզավորված Freedom Broker-ի օգնությամբ՝ ստանալով հաճելի բոնուս օտարերկրյա ընկերությունում բաժնեմասի տեսքով։ Մանրամասն պայմաններին հնարավոր է ծանոթանալ հղումով։ 

Լինելով անբասիր հեղինակություն ունեցող ներդրումային ընկերություն՝ Freedom Broker Armenia-ն նվիրված է ֆինանսական գրագիտության խթանմանը և իր հաճախորդներին բացառիկ հնարավորություններ տրամադրելուն: Այս առաջարկը նույնպես ունի նպատակ պարզեցնելու Հայաստանի քաղաքացիների հասանելիությունը համաշխարհային ներդրումային շուկաներ:

Հոլդինգի մասին

Freedom Broker-ը ամերիկյան Freedom Holding Corp ֆինանսական հոլդինգի մի մասն է, որի բաժնետոմսերը վաճառվում են NASDAQ-ում FRHC նշանով: Հոլդինգի կապիտալիզացիան գերազանցում է 4,5 մլրդ ԱՄՆ դոլարը, կառավարվող ակտիվները՝ ավելի քան 5,4 մլրդ ԱՄՆ դոլար։

Freedom Broker-ն ունի ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիաներ` բրոքերային և դեպոզիտար գործունեություն իրականացնելու համար։

Freedom Finance ընկերությունների միջազգային խումբը ԱՊՀ և Կենտրոնական Ասիայի շուկաներում ներդրումային և բրոքերային ծառայությունների շուկայի առաջատարն է՝ միջազգային ֆինանսական շուկաներում ավելի քան 15 տարվա փորձով: Խմբի 119 գրասենյակներն ու մասնաճյուղերը գտնվում են Ասիայի, Եվրոպայի և Ամերիկայի 15 երկրներում։ Խմբի ընկերությունները լիցենզավորված են յուրաքանչյուր երկրում: Խմբի ընկերություններում հաճախորդների հաշիվների ընդհանուր թիվը գերազանցում է 350,000-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս