
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ

Հայաստանի Հանրապետության տարածքում կա փակ ավտոճանապարհ: Այս մասին նշված է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
«Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։