Բաժիններ՝

Փարիզի քաղաքապետը հեռացել է X սոցիալական հարթակից՝ այն անվանելով «հսկայական համաշխարհային կոյուղի»

Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն հայտարարել է, որ հեռանում է X սոցիալական հարթակից՝ նախկինում հայտնի որպես Twitter: Նա իր որոշումը պատճառաբանել է նրանով, որ հարթակը դարձել է «համաշխարհային կոյուղի» և գործիք «ժողովրդավարությունը խաթարելու համար»։

64-ամյա քաղաքական գործիչը այն ժամանակ Twitter կոչվող հարթակին էր միացել 2009 թվականին և հաճախ էր օգտվում դրանից։ Իր գրառման մեջ Իդալգոն X-ին մեղադրում է ապատեղեկատվություն, հակասեմականություն, ռասիզմ տարածելու և ատելություն խրախուսելու մեջ։

«Twitter-ը․․․ վերջին տարիներին դարձել է տպավորիչ գործիք մեր ժողովրդավարությունները ոչնչացնելու համար․․․ Մենք չպետք է ինքնախաբեությամբ զբաղվենք․ մենք գործ ունենք միանգամայն պարզ քաղաքական նախագծի հետ՝ մի կողմ հրելու ժողովրդավարությունը և նրա արժեքները՝ հօգուտ հզոր մասնավոր շահերի․․․ Այս հարթակը դարձել է հսկայական համաշխարհային կոյուղի», – գրել է Իդալգոն Le Monde-ում, ինչպես նաև հենց X սոցիալական հարթակում։

2022 թ.-ից Twitter-ի սեփականատերն է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Նա սոցիալական հարթակում մի շարք փոփոխություններ է ներմուծել, ինչից շատերը դժգոհություն են հայտնել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս