Բաժիններ՝

Հավի մսով և հնդկաձավարով ուտեստ

Բաղադրիչներ՝

Հավի կրծքամիս- 300 գրամ

Հնդկաձավար- 400 գրամ

Սոխ- 1 գլուխ

Բուլղարական կարմիր, կանաչ, դեղին պղպեղ- 200 գրամ

Սմբուկ- 200 գրամ

Լոլիկի չիր- 60 գրամ

Աղ, սև և կարմիր պղպեղ

Կարագ- 50 գրամ։

Պատրաստման եղանակը՝

Հավի կրծքամիսը երկարավուն կտրատեք։ Հնդկաձավարի վրա եռացրած ջուր լցրեք, թողեք 15 րոպե ուռչի։

Հավի կրծամիսը կարագով տապակել, աղ, համեմունքներ անել։ Ավելացնել մանր խորանարդիկներով սոխը, շարունակել տապակել։ Այնուհետև ավելացրեք կտրատած սմբուկն ու պղպեղները և շարունակեք տապակել, վերջում ավելացրեք լոլիկի չիրը։ Տապակել ևս 5 րոպե։

Հնդկաձավարը քամեք, լցրեք համվով պատրաստած տապակի վրա, 2 բաժակ եռացրած ջուր ավելացրեք և թողեք եփվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930