Բաժիններ՝

Նարեկ Աղասարյանը չի միանա ազգային հավաքականին

Ֆուտբոլիստ Նարեկ Աղասարյանը չի միանա ազգային հավաքականին, նրա փոխարեն մեր ընտրանուն կմիանա Վբեյմար Անգուլոն։

«Տեղեկացնում ենք, որ վնասվածքից լիարժեք չապաքինվելու պատճառով Նարեկ Աղասարյանը չի միանա ազգային հավաքականին: Նրա փոխարեն մեր ընտրանուն կմիանա Վբեյմար Անգուլոն»,- ասվում է ՀՖՖ հայտարարության մեջ:

ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի խմբային փուլի վերջին երկու տուրերում կկայանան Հայաստան-Ուելս և Խորվաթիա-Հայաստան հանդիպումները։

Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունը հանդիպումներին նոյեմբերի 13-ին` ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930