
Մակրոնը բացատրել է, թե ինչու է անհրաժեշտ աջակցել Մերձավոր Արևելքի երկրներին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է մերձավորարևելյան երկրներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության մեջ ներքաշվելուց խուսափելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այսօր կան մի շարք շատ խոցելի երկրներ, որոնք միջազգային համերաշխության շրջանակներում օգնություն չստանալու դեպքում կներքաշվեն ներկայիս հակամարտության մեջ։ Արժույթի միջազգային հիմնադրամի աշխատանքը, հատկապես Հորդանանում և Եգիպտոսում, ծավալվող հակամարտության ֆոնին այսօր վճռորոշ է»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Փարիզի խաղաղության համաժողովում:
Նախօրեին Արժույթի միջազգային հիմնադրամն իր հաղորդագրության մեջ ասել էր, որ Ամմանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Հորդանանին 1,2 միլիարդ դոլար հատկացնելու տնտեսական և կառուցվածքային բարեփոխումներին աջակցելու համար:
Հորդանանում ավելի քան երկու միլիոն պաղեստինցի փախստականներ են ապրում, որոնք ստիպված են եղել լքել Պաղեստինի այն հատվածները, որոնք 1948-49 թվականներին իսրայելական վերահսկողության տակ են անցել։ 1968 թվականի վեցօրյա պատերազմից ի վեր սա Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների ամենամեծ թիվն է: