Բաժիններ՝

ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ «չափազանց շատ» պաղեստինցիներ են սպանվել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդես է եկել դատապարտությամբ Գազայի հատվածում խաղաղ բնակչության զոհերի մեծ թվի առիթով և հայտարարել, որ անհրաժեշտ է ավելին անել՝ «պաղեստինցի խաղաղ բնակիչներին վնասը նվազագույնի հասցնելու համար», հաղորդում է BBC-ն։

Թեև Բլինքենը գովաբանել է Իսրայելին ամենօրյա հումանիտար դադարների և երկու մարդասիրական միջանցքների համար, սակայն ասել է, որ «կարելի է և պետք է ավելին անել»:

«Չափազանց շատ պաղեստինցիներ են սպանվել։ Չափազանց շատերն են տուժել վերջին շաբաթներին»,- ասել է Բլինքենը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում կայացած մամուլի ասուլիսում: «Մենք ցանկանում ենք անել ամեն ինչ, որպեսզի կանխենք վնասը և առավելագույնի հասցնենք այն օգնությունը, որը նրանք [պաղեստինցի խաղաղ բնակիչները] ստանում են»:

«Մենք կշարունակենք Իսրայելի հետ քննարկել կոնկրետ քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն այդ նպատակներին հասնելու համար»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը։ Նա հրաժարվել է ներկայացնել այդ քայլերի մանրամասները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս