Բաժիններ՝

Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին բեռնատարը շրջվել է մարդատար ավտոմեքենայի վրա. կա 2 տուժած

Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 10-ին, ժամը 17։12-ին տեղեկություն է ստացել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Արշալույս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին կցորդիչով բեռնատարը (վարորդ` Լ. Լ., ծնված 1984 թ.) շրջվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վրա (վարորդ՝ Վ․ Շ․, ծնված 1991 թ.)։

Նշվում է, որ փրկարարները փակել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հոսանքազրկել ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը, հիդրավլիկ գործիքների կիրառմամբ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդին, ուղևոր Վ․ Շ․-ին (ծնված 1999 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. նրանք հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս